«Ժողովուրդ». «Ծիրան» սուպերմարկետը ՊԵԿ-ի գրեթե բոլոր ակտերը վիճարկում է դատարանում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Ծիրան» սուպերմարկետը այս տարվա սկզբից Պետական եկամուտների կոմիտեի հետ մտել է դատական քաշքշուկի մեջ: Դատելով իրավիճակից՝ «Ծիրան» սուպերմարկետի ղեկավարները անբարեխիղճ աշխատանք են իրականացրել, ինչը ՊԵԿ-ի կողմից արձանագրվել է, և ակտ է կազմվել: Իհարկե, պետական մարմնի այս որոշման հետ համամիտ չէ սուպերմարկետի ղեկավարությունը և ՊԵԿ-ի որոշումը վիճարկում է դատարանում:
Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, որ ՊԵԿ-ը տուգանում է «Ծիրան» սուպերմարկետին՝ անբարեխիղճ աշխատանքի համար, սակայն սուպերմարկետը ՊԵԿ-ի գրեթե բոլոր ակտերը վիճարկում է դատարանում: Մենք կհետևենք զարգացումներին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։