Քաղաքական 15:46 26/01/2024 Հայաստան

Քարտեզների փոխանցումը Բաքվում ոչ թե բարի կամքի արտահայտություն է ընկալվում, այլ՝ ճնշման արդյունք. Մհեր Հակոբյան

ՀՀ ԱԱԾ-ն հունվարի 25-ին հայտարարություն տարածեց, այն մասին, որ վերսկսել է հարցումային աշխատանքը ԼՂ նախկին զինծառայողների շրջանում, որի արդյունքում ի հայտ են եկել ականապատման  վերաբերյալ 8 նոր տեղեկամատյաններ, որոնք առաջիկա օրերին աշխատանքային խողովակներով կփոխանցվեն ադրբեջանական կողմին, կրկնօրինակներն էլ՝ միջազգային գործընկերներին։ Այսօր՝ հունվարի 26-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որում ասվում էր. «Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության այս հայտարարությունը ցույց է տալիս, որ Երևանի նպատակը մարդասիրական գործընթացին նպաստելը չէ, այս քայլը չի կարող դիտարկվել որպես վստահության ամրապնդման միջոց»։ Ադրբեջանական կողմը հայտարարեց թե Հայաստանի տրամադրած քարտեզները 25 %-ով են ճշգրիտ։

Panorama. am-ը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում ականապատման քարտեզների գործոնին վերաբերղ հարցերի շուրջ զրուցեց իրավաբան, ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի հետ։

«Հարցը պետք է դիտարկել մեր պետության վարած քաղաքականության համատեքստում, որտեղ ՀՀ իշխանությունները ընտրել են զիջելու, տեղի տալու, թշնամու բոլոր պահանջները կատարելու և, կարծես թե, այդ գնով խաղաղությունը պահպանելու և այն չխախտելու ռազմավարությունը։ Ես այն չեմ կարող ճիշտ համարել և՛քաղաքական, և՛ փաստական, և՛ իրավական առումով։
Քաղաքական առումով այդ զիջումները ճիշտ չեն, որովհետև ինչքան դու տալիս ես՝ այնքան ուզելու են։

Ես հետևել եմ և արձանագրել, որ նախորդ օրը Բաքվի որոշ քարոզչական միջոցներ հեգնում են մեզ, գրելով. «Բա, ասում էիք՝ քարտեզ չկա, հիմա որտեղից գտնվեցին դրանք, կարող է մի քիչ էլ ճնշենք, էլի քարտեզ գտնեք»։  Այսինքն, այն չի ընկալվում որպես բարի կամքի արտահայտում, այլ ընկալվում է, որպես ճնշման արդյունքում մեր կողմից դիրքի զիջում, ինչը, բնականաբար, կբերի նոր ճնշման, ոպեսզի նոր քարտեզ տանք։

Ավելին՝ այստեղ նաև այլ քաղաքական խնդիր կա։ Արդեն ակնհայտ է, որ մեր կողմից ժամանակավոր կորսված Արցախի տարածքները բնակեցնելու հետ կապված ադրբեջանական կողմը լուրջ խնդիրներ ունի։ Այսինքը՝ Ադրբեջանի քաղաքացիները ուղղակի չեն ուզում գնալ և բնակվել այդ տարածքներում։ Ալիևյան վարչակազմը, որպեսզի այս հանգամանքն արդարացնի և կոծկի, բնականաբար, պետք է փորձի հնարավորինս բարձրաձայնել այս ականների խնդիրը։ Որպեսզի ասի՝ տեսեք, ադրբեջանցիները ձգտում էին գնալ Արցախում ապրել, բայց այդ «վատ» հայերը անընդհատ ականներ են դնում և քարտեզները չեն տալիս, մենք էլ չենք կարողանում գնալ։  Այն դեպքում, երբ իրականում ուղղակի Արցախն ադրբեջանական հասարակությանը պետք չէ և մարդիկ ամենևին էլ չեն ձգտում այնտեղ ապրել։ Սա՝ քաղաքական մասով։

Իրավական մասով, ես ասել եմ, որ խնդիր կա՝ քարտեզները, ամեն դեպքում, պետական, ռազմական գաղտնիքի մաս են հանդիսանում։ Սա ոլորտի իրավաբանները լավ կիմանան, ես այստեղ խնդրահարույց տարր եմ տեսնում։

Ինչ վերաբերում է փաստական մակարդակին, ապա այո՝ ոչ ոք չի կարող ասել, թե այդ ականներն ով է տեղադրել։ Չէ որ երբ մինչև 2020 թվականն ունեինք շփման գոտի, մենք էլ էինք այդ հատվածներն ականապատել՝ իրենք էլ իրենց կողմից էին ականապատել։ Օրինակ՝ Ակնայի հարակից տարածքները։ Հիմա ինչպես եղավ, որ միայն մեր ականներն են գործում։ Պարզ է, որ իրենք էլ ունեն տեղադրած ականներ և իրենց ականների վրա պայթելու բոլոր դեպքերը գցում են մեր վրա։ Այստեղ այլ խնդիրներ էլ կան։ Այդ քարտեզները պաշտպանական բանակի տրամադրության տակ էին։ Պաշտպանական բանակին կամ ՀՀ բանակին քարտեզային մակարդակով այդտեղ ինչպես է դրանք գույքագրվումը, որտեղ են, ինչպես են արվում։

Սա այսպես կոչված տխրահռչակ խաղաղության օրակարգը սպասարկելու վերջին ճիգերն է, որն ի վնաս ՀՀ-ի է արվում՝ մեռելածին, հիմա էլ մեռնող գործընթացի վերջին ճիգեր, կյանքի նշույլներ տալու համար։ Սակայն այն չի անցնի, քանի որ  ակնհայտ է ադրբեջանական կողմի ագրեսիվ հայտարարությունները և այն, որ իրենք մեզ դիտարկում են, որպես պարտվող կողմ և ընդհանրապես չեն էլ ուզում որպես հավասարը հավասարի հետ խոսել։ Դու նախ պետք է ապացուցես, որ արժանի ես լինելու իրենց հավասար, իսկ այն հնարավոր  է ապահովել ուժով և արժանի հակահարված տալով և դրանից հետո տոնայնությունը կփոխվի։

Այս պարագայում, երբ որ, կոպիտ ասած, քեզ գցել են գետին, քացահարում են և մի պահ ոտքը բարձրացրած է և չեն խփում, ինչ-ինչ պատճառներով, իսկ դու գոռում ես՝ ես խաղաղություն եմ ուզում՝ քեզ չեն հարգի։ Ինչու պետք է իրավահավասար խախաղություն կնքեն, երբ իրենց ոտքը բարձրացված է քո դեմքին խփելու համար, դու էլ գետնին ընկած ես։ Դու դեռ ոտքի կանգնի, պատասխան հարված տու, կամ գոնե հետ մղի նրա հարվածը, որ իր ոտքը ցավի, դրանից հետո նոր հավակնի իրավահավասար և արժանապատիվ խաղաղության։ Ցավոք, սա է իրականությունը, բայց մենք զիջում ու զիջում ենք՝ ընդհուպ մինչև Սահմանադրությունը փոխելու մակարդակը»,-ասաց  Մհեր Հակոբյանը

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:20
Սամվել Վարդանյանի նկատմամբ հանցագործության կազմակերպիչը հանդիսացել է ՔՊ-ի բարձրագույն ղեկավարությունը․ Մելիքյան
«Սա հանցագործության մասին հաղորդում է, որը ներկայացրել է տուժող ճանաչված Հակոբ Ասլանյանը։ Այն քանի որ հանրային մեղադրանքի գործ է, ոչ թե՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Արցախյան բանակցությունների մասին Նիկոլի գրառումը ոտքից գլուխ սուտ է, փորձում է էշի տեղ դնել․ Աշոտյան
Նիկոլի այսօրվա գրառումը մինչ իր կողմից իշխանության զավթումն Արցախյան բանակցությունների բովանդակության մասին ոտքից գլուխ կեղտոտ, անլվա սուտ է,...
Աղբյուր` Panorama.am
18:37
Դատավարությունը կարող է վերջանալ Սամվել Վարդանյանի պարգևատրմամբ․ Նարեկ Մալյան
Հնարավոր է ինտրիգ ակնկալել  Սամվել Վարդանյանի դեմ դատից՝ հաշվի առնելով Հակոբ Ասլանյանի այսօրվա կարգավիճակը, լրագրողի հարցին ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ես նմա՞ն եմ հալածվողի․ ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյան
Լրագրողները ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանից հետաքրքրվեցին, թե հնարավոր է հետ վերցնի բողոքը, պատասխանը կարճ էր՝ ոչ։ Հարցին թե, արդյո՞ք...
Աղբյուր` Panorama.am
18:00
Չեմ հասկանում, ով է նման հաշվարկ կատարել. Տնտեսագետը՝ աշխատաժամանակի կրճատման մասին
Աշխատաժամանակի տևողության՝ մեկ ժամով կրճատումը կառաջացնի բացասական հետևանքներ թե տնտեսության, թե գործատուների, թե պետական բյուջեի համար։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սիրիայի արտգործնախարարի պաշտոնակատարը կրթություն է ստացել Թուրքիայում
Սիրիայի նոր իշխանություններն արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար  են նշանակել Ասաադ Հասան ալ-Շիբանիին: Այդ մասին տեղեկացրել է...
Աղբյուր` Panorama.am
17:58
Նա uտախnսnւթյան բացարձակ չեմպիոն է. Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին
«Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայ nրբnւhիների գործած Ղազիրի գորգը՝ Հայոց ցեղասպանnւթյան թանգարան-ինստիտուտում
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ստացել է արժեքավոր նվիրատվություն՝ Ղազիրի (Լիբանան) որբանոցի հայ որբուհիների գործած գորգը, որը գործվել...
Աղբյուր` Panorama.am
17:42
Կրեմլը հերքել է լուրերն այն մասին, որ Ասադի կինը ցանկանում է բաժանվել նրանից և հեռանալ Ռուսաստանից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բաշար ալ-Ասադի կնոջ՝ «Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու հատուկ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Պուտինն Իրանի նախագահին հրավիրել է Ռուսաստան
Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը  հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նրան համապատասխան հրավեր է ուղարկել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}