«Սագամար» ՓԲԸ-ն փորձում է «Չքնաղ-Արմանիս» տեղամասն ուսումնասիրելու թույլտվություն ստանալ
Լոռու մարզի «Քաղաքացու ձայն»-ը գրում է․
««Սագամար» ՓԲԸ-ն մտադիր է Լոռու մարզի Ստեփանավանի հանքային դաշտի «Չքնաղ-Արմանիս» տեղամասում 2024-2027թթ. երկրաբանական ուսումնասիրություն իրականացնել ոսկի և բազմամետաղներ որոնելու նպատակով: Այդ նպատակով 2024թ. հունվարի 26-ին հանրային լսումներ անցկացրեց Ստեփանավան համայնքի Ուրասար, Գյուլագարակ համայնքի Պուշկինո և Փամբակ համայնքի Արջուտ գյուղերում: Հայցվող տեղամասը զբաղեցնում է մոտ 5149.7221 հեկտար:
Պուշկինո բնակավայրում անցկացվող հանրային լսման ժամանակ բարձրացվեց այն հարցը, որ հանրային լսումը կազմակերվել է ծանուցան կարգի խախտումով։ Մասնավորապես, ծրագրի նախագիծը տեղադրված չի եղել համայնքապետարանի կայքում, հետևաբան այն հասանելի չի եղել բնակիչներին։ Բացի այդ, բարձրացվեց նաև Կարմիր գրքում գրանցված տեսակների պահպանության հարցը։ Իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանի այն հարցին՝ թե որ թվականին արված ուսումնասիրություններն են հաշվի առնվել նախագիծը կազմելիս, նախարարության ներկայացուցիչն ասաց՝ հաշվի են առել Հայաստանի Կարմիր գրքի տվյալները։ Նաև ասաց, որ այդ տարածքում կան կարմիրգրքյան տեսակներ։
Նշված տարածքն այժմ օգտագործվում է որպես արոտավայր։ Այդտեղ նաև գյուղի ջրային պաշարներն են։
«Դուք մեզ թունավորելու եք, մեր երեխեքին, մեր թոռներին։ Էս ձորն է մեզ պահում,-վրդովվեց բնակիչներից մեկը,-ամբողջ գյուղը օգտվում է էդ ձորից, ձորի մալինան 2 ամիս պահում է էս ժողովրդին։ Էլ չասեմ անասնապահության մասին։ Բոլորն էլ գիտեն՝ էդ տարածքից է քամին փչում, թույնն ու փոշին նստելու է մեր հողերի վրա»,-ասաց նա։
Սագամարի ծրագրին դեմ արտահայտվեցին նաև Արջուտի բնակիչները։ «էն մի հանքից չենք պրծել, հիմա էլ սա՞, գիշեր-ցերեկ չենք կարողանում էդ ծանրաքարշ մեքենաների ձայնից քնենք,-ասաց Արջուտի մի բնակիչ,-կտրականապես դեմ ենք»,- ասաց նա։
Ընկերության ներկայացուցիչները փորձում էին համոզել, որ այս փուլում հանք չեն շահագործում, այլ միայն ուսումնասիրում են։ Սակայն ուսումնասիրության արդյունքը արդյունահանումն է, հակադարձում են բնակիչները, օրինակ բերելով ջրային պաշարները կորուստը, որ ունեցել են հանքի շահագործաման արդյունքում։ Սա օբյեկտիվ մտահոգություն է, ասում է Օլեգ Դուլգարյանը, իսկ ընկերությունը մոլորեցնում է բնակիչներին, ասելով, որ միայն ուսումնասիրություն են իրականացնելու։ Պաշարներ հաստատվելուց հետո բնականաբար տարածքը գրավիչ է դառնալու հանքարդյունահանողների համար։
Ընկերության ներկայացուցիչն ասաց, որ համաձայնություն ստանալու դիմաց պատրաստ են 9 մլն դրամ ներդնել գյուղի զարգացման համար։ Արջուտի վարչական ղեկավարն առաջարկեց քվեարկել,ով է կողմ, ով ՝դեմ ուսումնասիրությանը։ Ինքն էլ առաջինը քվեարկեց կողմերի ցուցակում, չնայած որ դիրքորոշում արտահայտելու իրավունք չուներ։
Դեռևս 2022թ․ ամռանը «Սագամար» ՓԲԸ-ի խոշորացված համայնքների վեց բնակավայրերում հանրային լսումներ էր նախաձեռնել, որից կայացել էին միայն երեքը, մյուս երեքում դրանք չեղարկվել էին՝ բնակիչների մասնակցության բացակայության ու նոր տարածքների տրամադրմանը դեմ լինելու պատճառով»։
Ավելի մանրամասն՝ տեսանյությում։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին