Քաղաքացիները ներկայացրել են բնակարանների վարձակալության 10580 հայտարարություն
Մինչ օրս քանի քաղաքացի է ներկայացրել բնակարանի վարձակալության հայտարարություն և ինչ կարգով պետք է դրանք ներկայացվեն։ Հարցերի պատասխանները ստանալու համար Panorama.am-ը դիմեց ՀՀ ՊԵԿ Վարչարարության, մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության ընթացակարգերի բաժնի գլխավոր հարկային տեսուչ Իրինա Վարդանյանին։
«2023 թվականի դեկտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել փոփոխություններ, որոնք կապված են անշարժ գույքը վարձակալության հանձնելու հետ։ Մասնավորապես՝ ֆիզիկական անձինք, եթե ունեն իրենց պատկանող անշարժ գույք, որոնք տրամադրել են վարձակալությամբ , ապա տվյալ գործարքների մասով հարկային օրենսգրքի պահանջները չպահպանելը կարող է առաջացնել պատասխանատվություն։ Տուգանքի չափը կազմում է տվյալ գույքի կադաստրային արժեքի 5 %-ի չափով, բայց ոչ ավել, քան 500 հազար դրամը։ Եթե խախպտումը կրկնվի մեկ տարվա ընթացքում, ապա խախտումը կհաշվարկվի 10%-ի չափով, բայց ոչ ավել քան 1 մլն դրամ։
Որպեսզի քաղաքացին պատասխանատվության չենթարկվի, առաջին հերթին պետք է տվյալ վարձակալությունից ծագող իրավուքնները ստանան պետական գրանցում։ Այն դեպքերում երբ, որ այդ գործաքրները չեն ստացել պետական գրանցում, անհրաժեշտ է վարձակալության տալուց հետո 5-օրյա ժամկետում հարկային մարմիններ ներկայացվնել հայտարարություն վարձակալությունից ստացվող եկամուտների վերաբերյալ։
Panorama.am-Ինչպե՞ս է ներկայացվում հայտարարությունը և դիմումը։
Ի. Վարդանյան-Հայտարարությունը ներկայացնելուց առաջ ֆիզիկական անձինք պետք է ներկայանան հարկային մարմնի սպասարկման ցանկացած գրասենյակ և ստանան հարկ վճարողի հարկային համար՝ ՀՎՀՀ ասվածը, որպեսզի կարողանան այդ ՀՎՀՀ -ի միջոցով հետագայում լրացնել և ներկայացնել հայտարարությունը։
Panorama.am-Ի՞նչ փաստաթղթեր պետք է ունենան քաղաքացիներն իրենց հետ։
Ի.Վարդանյան-Քաղաքացիները իրենց հետ պետք է ունենան անձնագիր, կամ նույնականացման քարտ և հանրային ծառայության համարանիշ, կամ եթե այն չկա՝ դրա բացակայության վերաբերյալ տեղեկանք, որ ՀԾՀ չունեն։
Panorama.am-Կարո՞ղ են էլեկտրոնային ձևով ներկայացնել։
Ի.Վարդանյան-Այո, նման հնարավորություն ևս սահմանված է, ուղղակի քաղաքացիները պետք է էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով ներկայացնեն դիմում, ՀՎՀՀ ստանալու վերաբերյալ և կցեն վերևում հիշատակված փաստաթղթերը՝ անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները և ՀԾՀ-ի վերաբերյալ իրենց տեղեկանքը։ Այդ փափստաթղթերի հիմանն վրա արդեն համապատասխան մեր մասնագետներըտ նշված էլեկտրոնային փոստի հասցեին կուղարկեն, հարկ վճարողի հաշվառման համարը, որից հետո, եթե քաղաքացին ունի ՀՎՀՀ և ցանկանում է ներկայացնել հայտարարություն, կրկին կարող է էլի չայցելել հարկային սպասարկման գրասենյակ և այս նույն կարգի միջոցով ներկայացնի դիմում, որ ցանկանում է ներկայացնել հայտարարություն և կցի արդեն լրացված հայտարարության ձևը։ Կարևոր է, որպեսզի քաղաքացիները իմանան, որ իրենց վերաբերող տվյալներն այդ հայտարարությունում լրացնելը պարտադիր են, դրանք են՝ քաղաքացու անձնագրային տվյալները, ՀՎՀՀ-ները, տվյալ անշարժ գույքի վերաբերյալ ինֆորմացիան, այսինքը թե ինչ ժամկետով են տրամադրում վարձակալության, որքան եկամուտ են ակնկալում ստանալ վարձակալությունից։ Տվյալ հայտարարությունը անհրաժեշտ է նարկայացնել նաև վարձակալությունը դադարեցնելու դեպքում։ Օրինակ՝ քաղաքացին գույքը վարձակալության է հանձնել մարտի 1-ից և վերջնաժամկետ չի նշել և պարզվում է, որ ապրիլի 1-ից այդ գույքն այլևս վարձակալության չի տրամադրվում և մեկ հայտարարություն էլ պետք է ներկայացվի տվյալ գույքի վարձակալության դադարեցման վերաբերյալ՝ դադարեցումից հետո 5-օրյա ժամկետում։
Արտերկրում բնակվողները նունպես, ինչպես ՀՎՀՀ ստանալու և հայտարարություն ներկայացնլեու համար կարող են այն նույն էլեկտրոնային եղանակով, նույն քայլերի հաջորդականությամբ թե ՀՎՀՀ ստանալու դիմում ներկայացնեն, թե հայտարարությունը։
Այստեղ ժամկետների համար առանձնահատկություն կա սահմանված, եթե վարձակալության գործարքը փաստացի ծագել է մինչև օրենսդրական փոփոխությունը՝ դեկտեմբերի 1-ը, ապա այդ վարձակալության վերաբերյալ հայտարարությունն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2024 թվականի փետրվարի 1-ը։ Իսկ եթե վարձակալությունը ծագել է դեկտեմբերի 1-ից հետո, ապա վերադառնում ենք 5-օրյա ժամկետին, որ երբ ծագեց այդ փաստացի վարձակալությունը, 5 օրում ներկայացնում են հայտարարություն։
Panorama.am-Ե՞րբ և ինչպես պետք է վճարվի եկամտահարկը։
Ի. Վարդանյան-Այստեղ պետք է նշել, որ հայտարարություն ներկայացնելն ինքնանպատակ չէ և հայտարարություն ներկայացնելուց հետո արդեն ավարտված հաշվետուի համար, երբ որ ժամկետն ավարտվում է, յուրաքանչյուր տարվա կտրվածքով ֆիզիկական անձինք պետք է ներկայացնեն տարեկան եկամտային հարկի հաշվարկ։ Վարձակալությունից եկամտային հարկը հարկվում է 10% դրույքաչափով և հաշվետու ժամանակաշրջանը համարվում է տարին, եկամտային հարկի հաշվարկն էլ ներկայացվում է մինչև հաշվետուի իրավահաջորդող հարկային տարվա մայիսի 1-ը ներառյալ։ Այսինքը ստացվում է, որ 2023 թվականի արդյունքներով եկամտային հարկը պետք ներկայցնել մինչև 2024 թվականի մայիսի 1-ը, 2024թ-ինը՝ մինչև 2025 թ. մայիսի 1-ը։
Panorama.am-Մինչև այս պահը քաղաքացիները բնակարանի վարձակալության քանի՞ հայտարարություն են ներկայացվել ՊԵԿ։
Ի. Վարդանյան- Ներկայացվել է 10800 հայտարարություն, 8119 հարկ վճարողից։
Հարակից հրապարակումներ`
- ՊԵԿ. Ինչպես վճարել եկամտային հարկն անշարժ գույքի վարձակալության վճարներից
- Բնակարանների վաճառքների գործարքների քանակն արտասահմանցիների հետ նվազել է մոտ 40%-ով. Աղասի Թավադյան
- Անշարժ գույքը վարձակալության տրամադրելիս, ե՞րբ պետք է ներկայացնել հայտարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան