Մետաքսե Հակոբյան. «Արցախը տանք, հանգիստ ապրենք» կեղծ թեզը թակարդ է Հայաստանի անվտանգության, պետականության համար
Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է.
«Հայաստանի իշխանական խմբի, ականապատ տարածքների տեղամատյանների փոխանցման վերաբերյալ հեզ հայտարարությանն ի պատասխան, որտեղ նաև հավատարմությունն է ընդգծվում կեղծ «խաղաղության օրակարգին», ադրբեջանը բարկանալով, Արցախն իրենց նվիրած ու պատրաստակամ շարունակական զիջումների «հայ» գործընկերների վրա, նոր հրահանգներ ու առաջադրանքներ իջեցրեց...
Այս ամենը չի ավարտվելու. սա ապացույցն է, որ «Արցախը տանք, հանգիստ ապրենք» կեղծ թեզը թակարդ է Հայաստանի անվտանգության, պետականության և ընդհանրապես հայկականության համար: Այս ամենը չի ավարտվելու, քանի դեռ մեր ճակատագրի տերերը ՀԱՅին ատող իշխանություններն են...
Հ.Գ. նկարը, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կազմակերպած միջոցառումից է, երբ ադրբեջանցիները մեզ շրջափակել էին: Մեր տներում մնացած սննդից ամենալավ պատառիկներն էինք տարել։
Հ.Հ.Գ. Արցախի Հանրապետությունը շրջափակված է հանցավոր համաձայնությունների արդյունքում: Ծանր ժամանակներ են առջևում, բայց պիտի դուրս գանք պատվով, որ Հայրենիք ունենալու իրավունք ու հնարավորություն ունենանք...»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԱԱԾ-ն թվով 8 նոր տեղեկամատյաններ կփոխանցի Ադրբեջանին՝ ԱՀ տարածքում գտնվող ականապատ դաշտերի մասին
- …իսկ «նախկինների» օրոք Հայրենիք ունեինք, մայրերը երջանիկ էին, զավակները՝ ողջ. Մետաքսե Հակոբյան
- Մետաքսե Հակոբյան. Օրինաչափ է՝ հայրենիք մերժողները Աստծուն կմերժեն...
- Կեղծ թեզեր են, որ կարող է Արցախը կամ Արցախի հետ կապված որևէ հարց վնասել Հայաստանին. Մետաքսե Հակոբյան
- Մետաքսե Հակոբյան. Կարևորում ենք Արցախի սուրբ էթնոսի պահպանումը, քանի որ վերադարձ անպայման լինելու է
- Մետաքսե Հակոբյան. ալիևի հարվածը խորհուրդ ունի առ այն, որ խաղն ավարտված չէ
- 6 տարի առաջ, երբ Նիկոլը չկար իր զրոյական կետով, մեր երեխաները մանկական երազանքներ ունեին.Մետաքսե Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան