Արթուր Խաչիկյան. Դաշնակից գտնելու մեր հնարավորությունները սահմանափակ են
«Ալիևի հայտարարությունները գնալով ավելի ագրեսիվ են դառնում, քանի որ հասկանում է, որ Հայաստանը բավականին դժվար իրավիճակում է մասնավորապես իր սեփական դիվանագիտական սխալների հետևանքով»,-ասաց քաղաքագիտության դոկտոր, միջազգայնագետ Արթուր Խաչիկյանը, որ մասնակցում է Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած «Ի՞նչ ուղերձ ենք հղում հասարակությանը» թեմայով պանելային քննարկմանը։
Քաղաքագետի կարծիքով, Ալիևը բավականին ուժեղ դիրք ունի, նրանից կախված է և Ռուսաստանը, և Եվրոպան։
«Տարածաշրջանն իսկապես եռում է։ Մեր սահմաններին շատ մոտ տեղի է ունենում խոշոր ռեգիոնալ կոնֆլիկտ, որում ընդգրկված է Իրանը, որոշ չափով Պակիստանը, որոշ խմբեր Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Իսրայելում, Պաղեստինում, ընդգրկված են ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան։ Սա բավականին խոշոր ռեգիոնալ պատերազմ է։ Սա բարենպաստ իրավիճակ է ստեղծում Էրդողանի ու Ալիևի համար, քանի որ նրանք, օգտվելով այս իրավիճակից, իրենց ծառայություններն են առաջարկելու Արևմուտքին Իրանի դեմ։ Այդ ծառայության դիմաց ինչպես միշտ կպահանջեն Հայաստանը, օրինակ, Սյունիքի տարածքը, որպեսզի ավելի հեշտ տեղափոխեն իրենց ռազմական ուժերը, պետք է հիշենք, որ Իսրայելի ու Ադրբեջանի միջև ռազմավարական դաշինք կա։ Իսրայելի զենքով հաղթեց մեզ Ադրբեջանը, Իսրայելը շարունակաբար զենք է մատակարարում Ադրբեջանին։ Այսինքն այս պատերազմը լինելու է ընդդեմ մեզ, դա վտանգավոր է»,-ստեղծված իրավիճակն ու հնարավոր զարգացումները ներկայացրեց քաղաքագետը։
Նա նշեց, Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով, առճակատվել չի ուզում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, միաժամանակ նրանցից կախվածության մեջ է։
«Դաշնակից գտնելու մեր հնարավորությունները սահմանափակ են»,-ասաց նա՝ նշելով, որ արևմտյան գործիչներն իր հետ զրույցում նշել են՝ հայերին սիրում են, բայց Հայաստանի համար զինվոր ուղարկել չեն կարող, ֆրանսիացիներն ասել են՝ Թուրքիան սպառնում է իրենց։
«Լուծում գտնելու համար գոնե սթափ պետք է մտածել։ Իսկ ինչպե՞ս սթափ մտածել, եթե Հայաստանում գործում են գործակալներ, որոնք վարձատրվում են արտաքին ուժերի կողմից, որպեսզի մեզ ասեն մի բան, որը սուտ է։ Այսինքն, մեզ ներկայացնում են Արևմուտքը որպես այլընտրանք, մինչդեռ Արևմուտքի հետ երբ խոսում ենք, նրանք մեզ ասում են՝ նման բան չկա։ Իրավիճակը դժվար է, և Ալիևը դա գիտի»,-ասաց քննարկման մասնակիցը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Սուրենյանց. Միրզոյանի հայտարարությունները նման էին նոր էսկալացիայի ռիսկերի մեծացման մասին ինքնախոստովանական ցուցմունքի
- Բնական է՝ մեր երկիրը պետք է փորձի գտնել նոր դաշնակիցներ. Արարատ Միրզոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան