ՔԿՀ-ում հայտնվելուց երեք օր անց բոլորն իմացել են «Սիմֆոնիկ Մանսուրյան» ծրագրի մասին. Սերգեյ Սմբատյան
Մոտ մեկ ամիս կալանավայրում անցկացրած Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը որևէ պարագայում հիասփափություն չի ունեցել։ Նա հիասթափությունը թուլություն է համարում։
«Հիասթափություն չեմ ունեցել, դա էլ է շատ կարևոր»,- լրագրողներին ասաց Սմբատյանը։
Նա նաև կալանքի ընթացքում հիասթափություն չի ապրել ընկերներից։
«Այն ընկերները, որոնք ընկերներ էին, ավելի վերաիմաստավորվեցին ու ավելի կայուն մնացին, իսկ այն մարդիկ, որոնք իմ ընկերները չէին, մնացին նույն տեղում։ Ընդհանրապես, ոչ մի պարագայում հիասթափություն չի եղել»,- ասաց մաեստրոն:
Նա նաև պատմեց, որ քրեակատարողականում հայտնվելուց երեք օր անց բոլորն իմացել են «Սիմֆոնիկ Մանսուրյան» ծրագրի մասին. «Տիգրան Մանսուրյանին, նրա կինոերժաշտությունը գիտեն ամեն տեղ, շատ մարդիկ լսել էին «Սիմֆոնիկ Մանսուրյան» ծրագրի մասին, բայց չգիտեին, որ ես եմ իրականացնում, քանի որ միշտ մեջքով եմ լինում մարդկանց։ Ամեն դեպքում, մարդիկ նաև իմ դեմքն իմացան դրանից հետո, ինչն ունի իր դրական կողմերը»։
Ս.Սմբատյանը կարծում է, որ ամեն դեպքում կյանքում բացասական բաները վերաիմաստավորում են մարդուն:
«Իմ պարագայում ես վերահաստատեցի, որ այն, ինչ անում եմ, անում եմ ճիշտ»,- ընդգծեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազությունը վերադարձրել է գրավը դատարանի կողմից արդարացված դիրիժոր Սերգեյ Սմբատյանին
- Հանդիսատեսը հոտնկայս և չդադարող ծափողջույններով դիմավորեց Սերգեյ Սմբատյանին
- Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը փոխվել է. նա 100 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել
- Պրոբացիոն ծառայության աշխատակիցները Սերգեյ Սմբատյանի տանն են
- Սմբատյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, որն անընդունելի է․ Փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին