ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընտանիքին սպասարկող Toyota Land Cruiser Prado-ն վթարի մասնակից է դարձել
Հունվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աբովյանի «Գայի պոստ»-ի մոտ բախվել են Toyota Land Cruiser Prado մակնիշի 110 HH 01 համարանիշի և BYD մակնիշի ավտոմեքենաները։ Միջադեպի մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ, սակայն վթարի մեջ վարորդները միմյանց են մեղադրում։Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Toyota Land Cruiser Prado-ի համարանիշները հաշվառված է ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում և սպասարկում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ընտանիքին։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանում Ալեն Սիմոնյանը հաղթանակ է տարել Վոլոդյա Հովհաննիսյանի նկատմամբ
- Ալեն Սիմոնյանը նոր խոսնակ ունի
- Ալեն Սիմոնյան. Ես կյանքում Ռուանդայում չեմ եղել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան