Արցախի թեմը հայտնում է Հայր Հակոբի մահվան մասին
Արցախի թեմը հայտնում է Հայր Հակոբի մահվան լուրը․
«Ցավով տեղեկացանք Արցախի թեմում ժամանակին իր հոգևոր սպասավորությունը բերած Կարեն Ապրեսեանի (Հայր Հակոբ) մահվան բոթի մասին: Նա իր ողջ կյանքի ընթացքում ջանացել է բարին գործել և հնարավորինս շատ հայրենակիցների ուղղորդել դեպի Հայոց Եկեղեցու ճշմարիտ հավատք:
Արցախի թեմը կիսում է կորստյան ծանր վիշտը: Աղոթում ենք, որ Տերը իր լույս օթևաններում ընդունի ննջեցյալի հոգին:
Տեղեկակացնում ենք, որ հոգեհանգիստը տեղի կունենա վաղը` հունվարի 27-ին ժամը 18։00-ին ք. Երևանի Լուկաշինի 152 հասցեում գտնվող Սան Լազարո սգո սրահում»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան