Աֆղանստանում վթարային վայրէջք կատարած ինքնաթիռի օդաչուն պատմել է միջադեպի մանրամասները
Աֆղանստանում վթարից փրկված օդաչու Արկադի Գրաչովն ասել է, որ ինքնաթիռի կործանման պատճառը «տեխնիկական խնդիրներն» են, ինչպես նաև ասել է, որ իրեն կանչել են դատախազություն այլ փրկվածների հետ։ Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստին»։
Հունվարի 21-ին Աֆղանստանի Բադախշան նահանգում կործանվել է Falcon 10 ինքնաթիռը, երբ շտապօգնության չարտերային չվերթն էր իրականացնում դեպի Ռուսաստան։
Ինքնաթիռում վեց մարդ է եղել։ Մահացել են Վոլգոդոնսկի բնակիչներ Անատոլի և Աննա Եվսյուկովներ ամուսինները, ինչի մասին հայտնել էր Քաբուլում Ռուսաստանի դեսպանը։ Քաբուլում անձնակազմի չորս անդամներ ողջ են մնացել և ստացել բժշկական օգնություն։ Ուրբաթ երեկոյան նրանք ժամանել են Մոսկվա։
«Մեր պրոֆեսինալ գործողությունների արդյունքում իրականում ինքնաթիռը վայրէջքի տարանք, մենք չընկանք, մենք վայրէջք կատարեցինք լեռան գագաթին»,-Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան ժամանելուն պես լրագրողներին ասաց Գրաչովը:
Նա ինքնաթիռի ընկնելու պատճառը համարել է «տեխնիկական խնդիրներ»՝ հավելելով, որ իրեն և ինքնաթիռում ողջ մնացած անձնակազմի մյուս անդամներին հրավիրել են դատախազություն՝ բացատրություններ տալու։
Բացի այդ, օդաչուն մանրամասներ է հայտնել, թե ինչպես են նրանք դուրս եկել լեռան գագաթից։
«Մենք մեկ ու կես օր անցկացրինք ցրտին, ստիպված եղանք նույնիսկ վառել մեր կոշիկների կապերը և տաքանալ, հետո բժիշկները սկսեցին մեզ դուրս բերել, 4 հազար մետր բարձրությունից մեզ հանեցին խոր ձյան միջով, մոտ հինգ ժամ ոտքով գնացինք մինչև հասնեք գյուղ»,-ասաց Գրաչովը:
Պատասխանելով լրագրողների հարցին, նա հերքեց լուրերը, թե ինքնաթիռում մեծ քանակությամբ կանխիկ գումար է եղել։
«Ոչ, այնտեղ փող չկար»,-ասել է Գրաչովը:
Հարակից հրապարակումներ`
- Աֆղանստանում կործանված ռուսական ինքնաթիռում եղած 6 անձանցից 4-ը ողջ են
- Աֆղանստանում ռուսական մարդատար ինքնաթիռ է կործանվել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան