Բաքուն Երևանի այս դրական քայլը դարձնում էսկալացիայի և բացասական հռետորաբանության առիթ. ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը «X»-ի միկրոբլոգում արված հայտարարության մեջ ասվում է.
«Հայաստանը՝ այդ թվում որպես վստահության ամրապնդման միջոց, Ադրբեջանին է փոխանցել իր տրամադրության տակ եղած ականապատ դաշտերի բոլոր քարտեզները, որոնք ստացել էր Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաներից։ Առաջնորդվելով մարդասիրական նկատառումներով՝ Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներից ճշտումներ անելու միջոցով Հայաստանը նոր քարտեզներ պատրաստեց՝ դրանք Ադրբեջանին փոխանցելու նպատակով։
Ցավոք, այս նախաձեռնությունն ադրբեջանական կողմն անմիջապես խիստ բացասական և հեգնական ձևով ընդունեց, ինչը զրոյացնում է վստահության ամրապնդմանն ուղղված Հայաստանի ջանքերը։ Բաքուն շարունակում է շահարկել թեման ու Երևանի այս դրական քայլը դարձնում էսկալացիայի և բացասական հռետորաբանության առիթ»,- նշված է գերատեսչության «X»-ի միկրոբլոգում տարածված հայտարարությունում։
Հարակից հրապարակումներ`
- Այս քայլը չի կարող դիտարկվել որպես վստահության ամրապնդման միջոց. Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի ԱԱԾ-ին
- ՀՀ ԱԱԾ-ն թվով 8 նոր տեղեկամատյաններ կփոխանցի Ադրբեջանին՝ ԱՀ տարածքում գտնվող ականապատ դաշտերի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին