Ինչո՞ւ ոչ սահմանադրական փոփոխություններ, այլ նոր Սահմանադրություն. Գոհար Մելոյանի պարզաբանումը
«Ինչո՞ւ ոչ սահմանադրական փոփոխություններ, այլ նոր Սահմանադրություն։ Քանի որ փոփոխությունների դեպքում դու կաշկանդված ես Սահմանդրության մի շարք հատվածներում փոփոխություն կատարելուց»,-ասաց սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը, որը մասնակցում է Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած «Ի՞նչ ուղերձ ենք հղում հասարակությանը» թեմայով պանելային քննարկմանը։
Նա Փաշինյանի հայտարարությունը՝ նոր Սահմանդրություն ունենալու անհրաժեշտության մասին դիտարկում է հենց այդ համատքեստում, կարծիք հայտնելով, որ իշխանությունը ցանկանում է փոփոխել Սահմանդրության անփոփոխելի դրույթները։
«Այդ հատվածներից է մեր Սահմանսրության նախաբանը, որը հենաքարային ու հենասյունային է, որը վկայակոչում է Անկախության հռչակագրին, որտեղ արտացոլված են մեր հիմնադիր նախապապերի պատգամները»,-ասաց Մելոյանը։
Սահմանդրական իրավունքի մասնագետը, ուսումնասիրելով մամուլում հնչած կարծիքները, հայտարարություններրը, ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանի՝ հարցի վերաբերյալ պարզաբանումը, նշում է. «Այո, մենք կարող ենք մեզ թույլ տալ եզրակացնելու, որ ադրբեջանական կողմը պահանջ ունի փոխել Սահմանադրությունը, և այո, կա Սահմանադրության ձևախեղման, ձևափոխման, Անկախության հռչակագրում ամրագրված հիմնադրույթներից հրաժարման օրախնդիր»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Իրանագետ. Հայ-իրանական հարաբերությունների մակարդակը, որը եղել է մինչև 44-օրյա պատերազմը, այժմ չի բավարարում Իրանին
- Արթուր Խաչիկյան. Դաշնակից գտնելու մեր հնարավորությունները սահմանափակ են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան