Ընթանում է սեպտեմբերյան բողոքի ակցիաներին մասնակցած 11 երիտասարդների դատավարությունը.Փաստաբանները չեն ընդունում մեղադրանքները
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում ընթանում է նախորդ տարի սեպտեմբերյան բողոքի ակցիաների ժամանակ կալանավորված 11 երիտասարդների հերթական դատը։
Մինչև դատական նիստը Բորիս Սողոմոնյանի շահերի պաշտպան՝ փաստաբան Գեորգի Մելիքյանը լրագրողներին ասաց․ «Հարցեր կբարձրացնենք և հանրությունն էլ կիրազեկվի, թե ինչ ապօրինություններով են իրականացնում քննության փուլը․ միջնորդություն ենք ներկայացնելու և դրանով կբացահայտենք բոլոր ապօրինի մեղադրանքները»։
Դատական նիստում մեղադրող դատախազը ներկայացրեց բոլոր երիտասարդների մեղադրական եզրակացությունները, որոնց հետ անհամաձայնություն հայտնեցին պաշտպանող կողմը ներկայացնող փաստաբանները։
Մասնավորապես՝ փաստաբան Արսեն Բաբայանը հայտարարեց, որ պաշտպանյալին վերագրվող արարքը վերջինս չի կատարել։
Փաստաբան Հովհաննես Խուդոյանն էլ հայտարարեց, որ առաջադրվող մեղադրանքները չի համապատախանում իրականությանը։
«Տեղի չեն ունեցել զանգվածային անկարգություններ, իսկ նման իրավական գնահատակնը տված է ընդամենը հնարավոր արարքներին առավել ծանր գնահատական տալու և անձանց ծանր հացագործությունների մեջ մեղադրելու համար»,-հայտարարեց Խուդոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բաբայան. Սեպտեմբերի ակցիաների մասնակիցներին նկատմամբ քրգործ հարուցելն արցախցիներին վախեցնելն է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին