ԵԽ ղեկավար Շառլ Միշելը հրաժարվել է մասնակցել Եվրախորհրդարանի ընտրություններին
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հրաժարվել է մասնակցել Եվրախորհրդարանի ընտրություններին, քաղաքական գործիչը մտադիր է մնալ իր պաշտոնում, գրում է Financial Times-ը։
Ավելի վաղ Եվրախորհրդի ղեկավարը, որի մանդատը ավարտվում է 2024 թվականի նոյեմբերի 30-ին, ասել էր, որ կմասնակցի 2024 թվականի հունիսի 6-9-ը կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններին և ամռանը կթողնի իր ներկայիս պաշտոնը՝ որպեսզի զբաղեցնի եվրոպացի պատգամավորի նստատեղը։
«Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը, առաջադրվելու մտադրության մասին հայտարարելուց երեք շաբաթ անց, հրաժարվել է այս ամառ Եվրախորհրդարանում առաջադրվելու իր ծրագրից և կմնա իր պաշտոնում»,-ասվում է հրատարակության մեջ։
Ինչպես նշում է պաչբերականը, Միշելը հրաժարական չի տա մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան