«Զանգեզուրի պղնձամոլիբդենային» կոմբինատը ավելի քան 50%-ով նվազեցրել է պետական բյուջե իր հարկային մուտքերը
Այսօր ՊԵԿ-ի տարածած 1000 խոշոր հարկատուների ցուցակից պարզ է դառնում, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային» կոմբինատն էականորեն կրճատել է պետական բյուջե հարկային մուտքերը։
Ինչպես 2022 թ-ին, այնպես էլ 2023-ին խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային» կոմբինատը, բայց վերջին ցուցանիշներով կոմբինատի հարկային մուտքերը կրճատվել են ավելի քան 50%-ով։
Մասնավորապես, եթե 2022 թ-ին կոմբինատը վճարել էր 143 մլրդ 933 մլն 308 հազար դրամ, ապա 2023թ. մուտքերը կազմել են միայն 70 մլրդ 881 մլն 967 հազար դրամ։
Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ 2022-ին ԶՊՄԿ-ն քրեական գործի շրջանակում էր մեծ գումար վերականգնել բյուջե, ինչպես նաև պետության կողմից սահմանվել էր արտահանման տուրք՝ ռոյալթի, իսկ միջազգային շուկաներում պղնձի գինն նվազել էր։
Հիշեցնենք, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային» կոմբինատը բաժնետոմսերի 25%-ը սեփականության իրավունքով փոխանցել է ՀՀ կառավարությանը։
Հարակից հրապարակումներ`
- Տեխնիկա վերաարտահանող ընկերությունները կտրուկ բարելավել են իրենց դիրքերը խոշոր հարկատուների ցանկում
- Wildberries-ը խոշոր հարկատուների ցանկում 6-րդն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան