Լոռիի դպրոցներում Փաշինյանի նկատած խնդիրների վերացման ուղղությամբ կատարված աշխատանքներն են քննարկվել
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Լոռու մարզի Մեդովկայի դպրոցը և Վանաձորի թիվ 23, 27, 9, Ստեփանավանի ավագ, Ագարակի դպրոցների մարզադահլիճները կառուցող՝ «Տ-Քնսթաքշն» և Հագվիի դպրոցը կառուցող «Նավասարդ շինարար» շինկազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ այդ կառույցներում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և Լոռու մարզպետի աշխատակազմի կողմից արձանագրված թերությունների վերացման ուղղությամբ կատարված աշխատանքները քննարկելու և դրանց ժամկետները հստակեցնելու նպատակով:
Մարզպետարանի աշխատակազմից հայտնում են՝ Հովհաննես Ավետիսյանը ըստ դպրոցների մարզի ղեկավարին է ներկայացրել արձանագրված թերությունները:
Շինկազմակերպությունների ներկայացուցիչները նշել են խնդիրների պատճառները և խոստացել ամենասուղ ժամկետներում ավարտել աշխատանքները, որից հետո մարզի ղեկավարը շրջայց կիրականացնի՝ վերջնաարդյունքը գնահատելու նպատակով:
Ինչ վերաբերում է Վանաձորի թիվ 9 և Ագարակի դպրոցների մարզադահլիճների շահագործմանը (ավարտը նախատեսվում էր 2023թ. դեկտեբերին), նրանք նշել են, որ պարտավորվում են շինարարությունն ավարտել մինչև մարտ ամսվա վերջ:
Ա. Ղազարյանը ևս մեկ անգամ շեշտել է ՀՀ վարչապետի և կառավարության դիրքորոշումը՝ ընգծելով, որ պետական միջոցները պետք է տնօրինվեն արդյունավետ և ծառայեն իրենց բուն նպատակին: