Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը դիտավորյալ հանցագործություններից է. Կարեն Հակոբյան
«Հրազդանում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական վարույթ են նախաձեռնել, երկու դեպք է տեղի ունեցել, մեկը թունավորում, մյուսը մասսայական սպանդ, հանցագործությունները դեռևս բացահայտված չեն»,- ԱԺ-ում կենդանիների նկատմամաբ դաժան վերաբերմունքի խնդրի քննարկման ժամանակ հայտարարեց ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյան՝ պատասխանելով Հրազդան քաղաքում շների սպանդի վերաբերյալ հարցին։
Նա հայտնեց, որ օպերատիվ-հետախուզական աշխատանքները շարունակվում են և այլ տվյալներ չի կարող տրամադրել։
Մեկնաբանելով տարածվող տեղեկատվությունը, թե համայնքի ղեկավարի կողմից է հրահանգվել սպանդը՝ Հակոբյանն ասաց, որ եթե պարզվի մեղավորների շրջանակը, ապա որևէ մեկն անպատիժ չի մնա։
Անդրադառնալով մեքենաներով շներին վրաերթի ենթարկելու վերաբերյալ հարցին՝ ոստիկանության պետի տեղակալն ասաց. «Քրեական օրենսգրքի 307 հոդվածը, որը նախատեսում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն դիտավորյալ հանցագործություններից է։ Անզգուշությամբ կենդանուն մահ պատճառելը քրեական պատասխանատվություն չի նախատեսում»։
Նրա խոսքով՝ կա ճանապարհատրանսպորտային պատահարների կանոնադրություն, եթե վարորդը մեղավոր է, ապա կենթարկվի պատասխանատվության ճանապարհատրանսպորտային երթևեկության կանները խախտելու համար։
Կարեն Հակոբյանն ասաց, որ միայն դիմումների հիման վրա կարող են որոշել, թե տվյալ շանը վրաերթի ենթարկողը մեղավոր է եղել չե, ոչ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան