Հայաստանը Վրաստանի համար 6-րդ առևտրային գործընկերն է, ինչպես նաև երկրորդ արտահանող երկիրը․ Վրաստանի վարչապետ
Վրաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը հասել է մեկ միլիարդ դոլարի:Aliq.ge-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։
Ղարիբաշվիլին նշել է՝ Հայաստանը Վրաստանի համար 6-րդ առևտրային գործընկերն է, ինչպես նաև երկրորդ արտահանող երկիրն է, ինչը Վրաստանի համար շատ ողջունելի է։
Վարչապետի խոսքով՝ Վրաստանի տնտեսական զարգացման համար կարևոր է զբոսաշրջությունը: Ըստ նրա՝ Հայաստանից գրեթե մեկ միլիոն զբոսաշրջիկ ու այցելու է ժամանել Վրաստան:
Ի դեպ, Վրաստանը Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր է ստորագրել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան