Այսօրվա իշխանությունները փակել են ականջները, աչքերը. Շաքե Իսայան
«Փաստն այն է, որ այսօրվա իշխանությունները փակել են ականջները, աչքերը, ունեցել են, ինչպես իրենք են պնդում, մեկ հստակ պայման՝ խաղաղության օրակարգ և ամեն գնով գնում են այդ խաղաղության օրակարգին»,- «Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած «Ի՞նչ ուղերձ ենք հղում հասարակությանը» թեմայով պանելային քննարկմանն ասաց ԱԺ նախկին պատգամավոր (ԲՀԿ) Շաքե Իսայանը։
Նա նշեց՝ հակված է մտածելու, որ օրվա իշխանությունները բոլորիս ուզում են ապացուցել, որ Ադրբեջանն ու Թուրքիան թույլ են տալու Հայաստանի խաղաղ գոյությունը, հայերի բնակեցումն այս տարածքում։
«Տեսնում ենք, որ ամեն անգամ խաղաղության օրակարգին հաջորդում է նոր պահանջ, օրվա իշխանությունները զիջում են, արդեն քննարկման թեմա է մեր Սահմանադրությունը»,- ասաց Շ.Իսայանը։
Ըստ քաղաքական գործչի, Բաքվում պահվող ռազմագերիների կադրերի ցուցադրումը, այն ազդակները, որոնք գալիս են Ադրբեջանից, մեր բոլորիս արժանապատվության, ազգային ինքնության հարցն է։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ ոչ սահմանադրական փոփոխություններ, այլ նոր Սահմանադրություն. Գոհար Մելոյանի պարզաբանումը
- Իրանագետ. Հայ-իրանական հարաբերությունների մակարդակը, որը եղել է մինչև 44-օրյա պատերազմը, այժմ չի բավարարում Իրանին
- Արթուր Խաչիկյան. Դաշնակից գտնելու մեր հնարավորությունները սահմանափակ են
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան