Ընդդիմադիր նոր լիդերություն է պետք, առանց դրա իշխանափոխություն չի լինելու. Սուրենյանց
«Շատ մեծ սպասելիքներ չունեմ այսպես կոչված տիտղոսային ընդդիմությունից։ Անցյալին հղում անելով՝ հնարավոր չէ գործող իշխանությանը ներկայացնել քաղաքական այլընտրանքային բովանդակություն»,- «Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած «Ի՞նչ ուղերձ ենք հղում հասարակությանը» թեմայով պանելային քննարկմանն ասաց պատմաբան-քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը։
Նա նշեց, որ իշխանության լուծումները չորրորդ հանրապետության մասին չեն, ինչքան էլ Փաշինյանը փորձի այդ մասին խոսել։
«Չորրորդ հանրապետությունը կլիներ այն պարագայում, եթե մենք որպես հասարակություն, որպես քաղաաքական էլիտա, որպես փորձագիտական հանրույթ կարողանայինք ձևակերպել մեր ազգային պետական նոր նախագիծը, պետականության նոր հիմնադրույթները։ Այդ դեպքում հնարավոր կլիներ խոսել չորրորդ հանրապետության մասին։ Բայց դա մեր սուվերեն որոշումը չի եղել, այդ հարցում հապաղել ենք։ Հենց դրա պատճառով էլ իշխանափոխություն չի եղել։ Մինչև չլինի այն Հայաստանի տեսլականաը, որն ընդդիմությունը պատկերացնում է, որը կարող է կոնսոլիդացնել հասարակությունը, Հայաստանում իշխանափոխություն չի լինելու, որովհետև Հայաստանի հիմնական ակտորները հիմա զբաղված են ստերով։
Իշխանությունն ամբողջովին ստի վրա է կառուցված, խորհրդարանական ընդդիմությունը վախենում է ճշմարտությունն ասելուց։
Այսինքն, քաղաքական համակարգի հիմնական երկու սեգմենտները զբաղված են հասարակությանն ապակողմնորոշելով»,- ասաց քաղաքագետը։
Նա ընդգծեց, որ ընդդիմադիր նոր լիդերություն է պետք, առանց դրա իշխանափոխություն չի լինելու։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Այսօրվա իշխանությունները փակել են ականջները, աչքերը. Շաքե Իսայան
- Ինչո՞ւ ոչ սահմանադրական փոփոխություններ, այլ նոր Սահմանադրություն. Գոհար Մելոյանի պարզաբանումը
- Իրանագետ. Հայ-իրանական հարաբերությունների մակարդակը, որը եղել է մինչև 44-օրյա պատերազմը, այժմ չի բավարարում Իրանին
- Արթուր Խաչիկյան. Դաշնակից գտնելու մեր հնարավորությունները սահմանափակ են
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան