Վենետիկ մուտքը կդառնա վճարովի
Իտալական ծովափնյա Վենետիկ քաղաք զբոսաշրջիկների մուտքը կդառնա վճարովի։ Նմա որոշում է ընդունել քաղաքային խորհուրդը։
«Եվրոնյուզ»-ի փոխանցմամբ, իշխանությունները որոշել են, որ ապրիլի 25-ից մինչև հուլիսի 14-ը ցերեկային ժամերին՝ 8:30-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է վճարի 5 եվրո։
Սա նշանակում է, որ Վենետիկում ընթրել կամ երեկոյան համերգ վայելել ցանկացողները ստիպված չեն լինի վճարել։ Մուտքի տոմս չեն վճարի նաև այն մարդիկ, որոնք գիշերելու են քաղաքում։
Վենետիկի քաղաքային իշխանությունը հարկ սահմանելով ցանկանում է փրկել քաղաքը տուրիստական պիկ օրերի պիկ ժամերի գերբնակեցումից, ինչպես նաև խրախուսել ավելի երկար այցելությունները և բարելավել բնակիչների կյանքի որակը։
Նման մտադրություն իշխանությունները վաղուց ունեին, այն նախատեսում էին գործարկել այս տարվա սկզբից, սակայն ենթակառուցվածքների բացակայության հետևանքով հետաձգվել է։
Աղբյուրը նշում է, որ զբոսաշրջային հարկի ներդրումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Վենետիկն անցած տարի քիչ էր մնում հայտներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վտանգված օբյեկտների ցանկում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան