Վրաստանի նախագահը հայտարարել է, որ իրեն թույլ չեն տվել Թբիլիսիում հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ափսոսանք է հայտնել, որ իրեն հնարավորություն չի տրվել հանդիպելու աշխատանքային այցով Թբիլիսի այցելած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Վրաստանի նախագահը ողջունում է Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը երկիր, սակայն ցավում է, որ նախագահին հնարավորություն չի տրվում հանդիպել և պատշաճ հյուրընկալություն ցուցաբերել Վրաստան այցելած բարեկամ երկրների ղեկավարներին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Զուրաբիշվիլին։
Վրաստանի նախագահը նաև ափսոսանք է հայտնել, որ համապատասխան գերատեսչությունն իրեն չի տեղեկացնում երկրում նախատեսված բարձրաստիճան այցերի, հանդիպումների կամ միջոցառումների մասին։
Զուրաբիշվիլիի վարչակազմը նաև 2022 թվականի հոկտեմբերին էր հայտարարել, որ հանդիպում չի կազմակերպվել աշխատանքային այցով Թբիլիսի այցելած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը Վրաստանի համար 6-րդ առևտրային գործընկերն է, ինչպես նաև երկրորդ արտահանող երկիրը․ Վրաստանի վարչապետ
- Փաշինյանը կմեկնի Վրաստան
- Փաշինանը հիմա հրահրում է քաղաքացիական պատերազմ. Արմինե Ադիբեկյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան