ՀՀ բանկերում և փոխանակման կետերում երրորդ օրն անընդմեջ արտարժույթն էժանանում է
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 26-ի ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.08դրամ, ինչն նվազել է նախորդ օրվա համեմատ։ Բացի դոլարից էժանացել են նաև եվրոն և ռուբլին։
Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 401.50 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 405 դրամ:
Փոխանակման կետերում դոլարի առքը 402 դրամ է, վաճառքը՝ 405.50դրամ։
Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 432.14 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը` 442 դրամ, առավելագույնը՝ 448։ Փոխանակման կետերում եվրոյի առքը
439 դրամ է, վաճառքը՝ 444 դրամ։
Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 4.42դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 4.60 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4.48դրամ, վաճառքը` 4.58 դրամ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան