Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2024-ին համերգներ կունենա աշխարհի կարևոր բեմերում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն 2023-ին ունեցել է 88 համերգ, որոնցից 60-ը՝ Երևանում, 4-ը՝ մարզերում, 24-ը՝ արտերկրի հեղինակավոր համերգասրահներում։ Հյուրախաղերով հանդես են եկել Միացյալ Թագավորությունում, Չինաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Օմանում, Լիբանանում։ Նվագախումբը ձայնագրել էհայ կոմպոզիտորների ավելի քան 110 ստեղծագործություն Հայաստանում և արտերկրում։ Ասուլիսում 2023-ն ամփոփ ներկայացրեց սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Նվագախումը մեկ տարվա ընթացում նաև ելույթներ է ունեցել աշխարհահռչակ արտիստներ Դենիս Մացուևի, Մարիա Գուլեգինայի, Սերգեյ Խաչատրյանի, Մարիա Դուենյասի, Ալեքսանդր Ռոմանովսկու, Կամիլ Թոմայի, Նարեկ Հախնազարյանի և Եկվոն Սունվուի հետ։
«Մեր հաջողությունները հնարավոր են դառնում ունկնդիրների սիրո և աջակիցների սատարման շնորհիվ»,- համոզված է մաեստրո Սմբատյանը։
Նա հայտնեց, որ կարևոր հյուրախաղեր ունեն նաև այս տարվա ընթացքում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում՝ կարևոր դահլիճներում։
«Նվագախմբի ծրագիրը հարուստ է՝ դասական, ժամանակակից դասական, որը կարևոր է մեր կյանքում, անում ենք նաև պոպուլյար ծրագրեր։ Մենք երիտասարդացնում ենք մեր ունկնդրին։ Դա մեզ համար կարևոր է»,- ասաց Սմբատյանը։
Նա նշեց, որ նաև կարևորում և նախատեսում են ավելի շատ կրթական ծրագրեր իրականացնել այս տարվա ընթացքում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան