Արսեն Զախարյանը վնասվածք է ստացել «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում
«Ռեալ Սոսյեդադի» հայազգի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության «Ռայո Վալեկանոյի» դեմ տնային խաղում։ Նա փոխարինվել է առաջին խաղակեսում։ Ակումբի մամուլի ծառայությունը հայտնել է, որ խաղացողը կապանի վնասվածք է ունեցել։
sportrbc.ru-ի հաղորդմամբ, «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը չի կարողացել ավարտել Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի «Ռայո Վալեկանոյի» հետ հանդիպումը։ Զախարյանը եղել է մեկնարկային կազմում, սակայն վնասվածքի պատճառով փոխարինվել է 29-րդ րոպեին։ Փոխարինվելուց առաջ նա մի քանի րոպե բժշկական օգնություն է ստացել։
Հիշեցնենք, որ Զախարյանը «Դինամո»-ի սան է։ Նա առաջին թիմում հանդես է եկել 2020 թվականից: Ակումբի հետ նրա պայմանագիրն ավարտվում էր 2024 թվականի հունիսի վերջին:
Զախարյանը 2023-ի օգոստոսին պայմանագիր է կնքել «Ռեալ Սոսյեդադի» հետ։
Հարակից հրապարակումներ`
- Զախարյանը բացատրել է «Ռեալ Սոսյեդադի» կազմում գոլազուրկ իր 22 հանդիպման պատճառը
- Զախարյանին խորհուրդ են տվել, թե ինչպես խաղալ «Ռեալ Սոսյեդադում»
- «Ռեալ Սոսյեդադի» մարզիչ. Ես պնդում եմ, որ Զախարյանը բասկերեն սովորի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին