«Ժողովուրդ». Փաշինյանի վարկանիշը շարունակում է իջնել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Վերջին շրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է կադրային հունձ իրականացնել։ 2024 թվականի հունվարի 27-ի դրությամբ արձանագրվել է աշխատանքից ազատման 4 դեպք։ 2024 թվականը բարի չեղավ ՀՀ Լոռու և Արմավիրի մարզերի մարզպետների համար, Էդուարդ Հովհաննիսյանը և Արամ Խաչատրյանը աշխատանքից ազատվեցին մի քանի օրվա տարբերությամբ՝ Նիկոլ Փաշինյանի՝ մարզեր այցեր կատարելուց հետո։ Նրանց հաջորդեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի ազատումը, որը, ըստ վարչապետ Փաշինյանի, տապալել էր դպրոցաշինության ոլորտը և նախկինների գործը շարունակելով՝ գումարներ էր մսխել պետբյուջեից։ Ազատվեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահե Գևորգյանը։
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հավատարիմներ է փնտրում կարևոր պաշտոնների նշանակելու համար, սակայն կուսակցության հայացքներին հավատարիմ մարդկանց թիվը չի ավելանում, կադրեր դեռ չի գտնում։ Հավելենք, որ արդեն տևական ժամանակ է՝ թափուր է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հաստիքը, գրեթե մեկ տարի թափուր է Միջուկային անվտանգության կոմիտեի նախագահի հաստիքը, ինչպես նաև Պետական պահպանության ծառայության պետի պաշտոնը։ Անցած տարվա նոյեմբերից թափուր է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Տարեվերջին կայացած ԱԺ նիստերի ընթացքում ՔՊ-ականները այդպես էլ չկարողացան իրենց «սրտի թեկնածուին» գտնել այս պաշտոնի համար։
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շարունակում է իջնել, այդ պատճառով էլ նրանք դժվարանում են գտնել իրենց «սրտի պաշտոնյաներին»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան