Կարեն Անդրեասյան. Հայհոյողների պատիժն ավելի արագ տեղ կհասնի
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, որ վերջին օրերին լծվել է «լավ լուրեր» հայտնելու գործին, այսօր նոր տեղեկություններ է փոխանցել.
«Հայաստանում հայհոյանքով ազդեցիկ դառնալու մոլուցքը սկսում է մարել: Հանրային բանավեճում աստիճանաբար հաղթում է կիրթ ու փաստարկված խոսքը: Վերացման եզրին է նաև դեղին մամուլը:
Հայաստանում կա խոսքի լիարժեք ազատություն, միևնույն ժամանակ ունենք զրպարտությունից ու վիրավորանքից պաշտպանող օրենսդրություն: (2011-ին մամուլը ինձ հիշատակելիս վերջում պարտադիր գրում էր, որ ես եմ այդ դիվային օրենքի հեղինակը:) Գարնանը դատարանները կբեռնաթափվեն, և հայհոյողների պատիժն ավելի արագ տեղ կհասնի:
Բռնության կոչերը ևս մեծամասամբ ստանում են պատշաճ քրեաիրավական ընթացք: Մնում է փակել օտարերկրյա թիկունքից վայրահաչողների բերանը, ովքեր հայհոյում են հայրենիքում` Հայաստանում ապրողներին: Դեռ կգտնենք նաև այս հարցի լուծման իրավական ճանապարհը»։
Հարակից հրապարակումներ`
- Ամոթալի սուտ է. Կարեն Անդրեասյան
- Կարեն Անդրեասյանը Ձմեռ Պապից խնդրել է, որ բացահայտվեն դատական համակարգում ծվարած վերջին կոռուպցիոներները
- Կարեն Անդրեասյան. Եվ մարդիկ կզգան: Շատ շուտով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները