Առաջիկա երեք տարում 100 հազար մարդ կվերադառնա Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր. ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան
«Կառավարության ծրագրի շրջանակներում առաջիկա երեք տարում ավելի քան 100 հազար մարդ կգա բնակության Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր»։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլուն։
Ծրագիրը կոչվում է «Մեծ վերադարձ օկուպացիայից ազատագրված Ադրբեջանի Հանրապետության տարածքներ»։
Դեսպանի խոսքով, վերջին երեք տարիների ընթացքում այս տարածքներում վերականգնողական լուրջ աշխատանքներ են կատարվել և պետական բյուջեից այդ նպատակների համար ահռելի գումարներ են հատկացվել։
Բյուլբյուլ օղլուն այն, ինչ հիմա կատարվում է Ղարաբաղում, անվանել է հետկոնֆլիկտային արագ վերակառուցման եզակի և աննախադեպ մոդել, որն իրականացվում է պետության կողմից սեփական ֆինանսական ռեսուրսների հաշվին։