«Սագամար» ՓԲԸ-ում պետական մարմինները պետք է սկսեն ստուգումներ իրականացնել․ կան չպարզաբանված հարցեր․ Զարաֆյան
«Էկոլուրը» պատրաստվում է առաջարկով դիմել ՇՄՆ Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն՝ առաջարկով, որը կապված է «Սագամար» ընկերության գործունեության հետ։ «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ ղեկավար Ինգա Զարաֆյանը Panorama.am-ին հայտնեց, որ «Սարագամար» ընկերության առաջի ծրագրի գործունեության ընթացքում բավականին խնդիրներ են առաջացրել շրջակա միջավայրի համար, ինչի մասին փաստել են դեռևս 2021թ․-ին չեխական փորձագիտական ընկերության կողմից արված հետազոտությունները՝ Արմանիս և Ուրասար գյուղերում։
Նշենք, որ Սագամար ընկերությունը ժամանակին շահագործում էր Ստեփանավանի շրջանի Արմանիսի հանքավայրը։ Ինչ-ինչ խնդիրներից ելնելով հանքավայրի շահագործումն արդեն մի քանի տարի կանգնել է, սակայն այն չի փակվել։ Հիմա «Սագամար» ՓԲԸ-ն մտադիր է Լոռու մարզի Ստեփանավանի հանքային դաշտի «Չքնաղ-Արմանիս» տեղամասում 2024-2027թթ. երկրաբանական ուսումնասիրություն իրականացնել: Բնապահպանները հիշեցնում են ընկերության առաջին ծրագրի բացթողումներն ու նշում, որ դեռևս չեն վերականգնվել թափոններով աղտոտված տարածքները։ 2021 թվականին չեխական «Առնիկա» ՀԿ-ի կողմից «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի հետ համատեղ իրականացված ուսումնասիրությունների համաձայն՝ Արմանիս և Ուրասար բնակավայրերի տարածքներն աղտոտված են մկնդեղով, քրոմով, կադմիումով, կապարով, ցինկով, մոլիբդենով և այլ ծանր մետաղներով: Քանիսց եղել է ահազանգ և՛ բնակիչների, և՛ Ստեփանավանի համայնքապետարանի կողմից, որ հանքարդյունաբերությունից տուժում է Ձորագետի աջ վտակը՝ Չքնաղ գետը, որն աղտոտվել է ծանր մետաղներով։ Նման անպատասխանատու գործունեությամբ աչքի ընկած ընկերությունն այժմ նոր հայտ է ներկայացնել այլ տարածք հետազոտելու համար։
«Մենք ունենք Արմանիս գյուղի մոտ՝ ճանապարհին եզրին, լցակույտեր, կա նաև պոչամբար։ Այսինքն՝ ընկերությունը ժամակին շահագործելով հանքավայրը, իր հետևից թողել է օբյեկտներ, որոնք շարունակում են աղտոտել շրջակա միջավայրը կամ վտանգ ներկայացնել։ Հիմա «Սագամար» ընկերությունը կրկին «աշխուժացել» է և ցանկություն է հայտնել՝ զբաղվելու հետազոտական աշխատանքներով, որը արվում է շահագործման նպատակով»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Զարաֆյանը։
Նա կարծում է, որ պետությունը պետք է պահանջի ընկերությունից՝ ներկայացնել,թե ինչ աշխատանքներ են արվել, հանքը փակվա՞ծ է,թե՝ ոչ, ինչ աշխատանքներ են արվել այս տարիների ընթացքում՝ ռիսկերը վերացնելու համար։
«Եթե ընկերությունը դեռևս չի կատարել արդեն շահագործած վայրում որևէ վերականգնողական աշխատանք, ապա պետությունը պետք է լինի պահանջատեր այդ աշխատանքների կատարման հարցում և ներկայացնի ժամկետ՝ դրանք լուծելու համար։ Ընկերությունը մի քանի տարի չի գործել, պետք է և՛ աուդիտ անցկացվի, և՛ ստուգվի,թե ինչ է կատարվել այս տարիների ընթացքում վտանգավոր օբյեկտները չեզոքացնելու համար։ Այս հարցերի պատասխանները պետք է ստանալ»,- հավելեց Զարաֆյանը։
Ըստ փորձագետի՝ ՀԿ ներկայացուցիչների մտահոգությունը կայանում է նրանում, որ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտը գործի նորմալ օրինական դաշտում և բնապահպանական, սոցիալական, տնտեսական ազդեցությունն արտահայտվի միայն դրական ձևով, այլ ոչ թե բացասական,ինչպես՝ հիմա։
Հարակից հրապարակումներ`
- «Սագամար» ՓԲԸ-ն փորձում է «Չքնաղ-Արմանիս» տեղամասն ուսումնասիրելու թույլտվություն ստանալ
- Ու ի՞նչ, հիմա պետք է ամբողջ մարզը մի մեծ հանքավայր դառնա՞․ Դուլգարյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին