Մշակույթ 20:52 27/01/2024 Հայաստան

Կվերսկսվեն հայ կինոյի 100-ամյակին նվիրված հոբելյանական կինոցուցադրումները արտերկրում

2023 թվականը Հայ կինոյի համար հոբելյանական էր։ Հայ կինոն դարձավ 100 տարեկան՝ թողնելով սերունդներին հսկայական կինոժառանգություն, որը պահպանության և աշխարհին  ճանաչելի դարձնելու կարիք ունի՝ նոր դիտանկյունից ու նոր մոտեցումներով։ Հոբելյանական տարին հագեցած էր բազմաբնույթ ու ճանաչողական միջոցառումներով, որոնց գերակշիռ մասը տեղ էր գտել և շարունակում է ընդգրկվել աշխարհի առաջատար մշակութային կենտրոնների ծրագրերում, այդ թվում՝ թանգարաններում, միջազգային փառատոներում, արխիվներում, սինեմատեկներում։ Դրանց մի մասը սահուն անցավ 2024 թվական՝ շարունակելով տարիների որդեգրած քաղաքականությունը՝ հայկական կինոն աշխարհում ճանաչելի դարձնելու գերնպատակը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող ֆիլմերի թվայնացման և վերականգնման պետական ծրագրի շրջանակում` Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ ֆիլմերը վերականգնվել են 4К ձևաչափով: Ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ հունվար ամսից կվերսկսվեն Հայ կինոյի 100-ամյակին նվիրված հոբելյանական կինոցուցադրումները արտերկրում։

Աշխարհի ամենահեղինակավոր մշակութային հարթակներից մեկում` Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում (MoMA) «To Save and Project: The MoMA International Festival of Film Preservation» 20-րդ միջազգային փառատոնի շրջանակում, հունվարի 28-ին՝ ժամը 13:30-ին և հունվարի 31-ին՝ ժամը 13:00-ին, կցուցադրվեն հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանի՝ «Տունը հրաբխի վրա» (1928 թ.) և «Երկիր Նաիրի» (1930 թ․) ֆիլմերը՝ 4К վերականգնված ձևաչափով:

«Տունը  հրաբխի  վրա» (1928թ․)  պատմահեղափոխական ֆիլմը ստեղծվել է իրական պատմության հիմքի վրա նավթահանքային վայրերից մեկում՝ գազերով լի հողակտորի վրա, բանվորների համար կառուցվող տան պատմությունն է։ Այս պատմությունն ունենում է ողբերգական զարգացում։ Ընդերքից դուրս հորդող գազերից մեծ հրդեհ է բռնկվում։ Այրվում է տունը, մեծ թվով բանվորներ, կանայք ու երեխաներ դառնում են սահմռկեցուցիչ կրակի զոհ։ Հայ կինոյի արտադրած այս ֆիլմը յուրահատուկ երևույթ է, այդ շրջանի սովետական կինոարվեստում։ Այն երևան է հանում մարդու շահագործման դեմ  սկսված անհաշտ պայքարի կարևորությունն ու մարդու իրավունքների ու շահերի պաշտպանության կենսական հարցերը։

Ֆիլմի սցենարը գրում են Հ․ Բեկնազարյանն ու Պ․ Ֆոլյանը, իսկ կինոնկարի ռեժիսորական աշխատանքը հանձնարարվում է Համո Բեկնազարյանին։ «Տունը հրաբխի վրա» ֆիլմը դարձավ շնորհալի կինոդերասանուհի Տատյանա Մախմուրյանի (Մարո) դեբյուտը՝ հետագայում խաղաց հայկական կինոյի շատ ֆիլմերում։ Կինոնկարում խաղացել են Հրաչյա Ներսիսյանը (Պետրոս), Տիգրան Այվազյանը (Ղուկասյան), Միքայել Գարագաշը (կառավարիչ) և այլք։

«Երկիր Նաիրի» (1930թ․)  կինոնկարը նվիրված է Հայաստանում Խորհրդային իշխանության 10-ամյակին։  Խորհրդային Միությունում՝ մինչև Ձիգա Վերտովը, վավերագրական կինոն ուներ գլխավորապես փաստագրական բնույթ, ինչը բնորոշ էր նաև հայկական վավերագրական կինոյին: Հայկական առաջին «վավերագրական» ֆիլմերը հեղինակել է Համո Բեկնազարյանը։ Նա օպերատոր Ա. Յակովլևի հետ արձանագրել է Գյումրիի երկրաշարժի հետևանքները (1926թ․), իսկ 1930-ին նրանք նկարել են ​«Երկիր Նաիրի»​ գեղարվեստա-վավերագրական լիամետրաժ կինոնկարը:

Իր ձևաչափով, այս ֆիլմը կատարելապես նոր երևույթ էր հայկական կինոյում։ Այն կազմված էր այլ ֆիլմերից ու խրոնիկայից վերցված կադրերից ու բեմականացված տեսարաններից։ Չսիրելով վավերագրական կինոյի «արձանագրողական» բնույթը՝ Բեկնազարյանը ձգտում էր արտահայտված հեղինակային լուծումների և այս ֆիլմում կիրառել է Էյզենշտենյան մոնտաժի դրույթները՝ ստեղծելով «խճանկարային», էպիկական կինո-պոեմ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:33
2010 թ.-ին կրկին հաստատվեց, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտմամբ. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «2010թ. դեկտեմբերի 1-ին, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում գումարված ԵԱՀԿ գագաթաժողովի բացման...
Աղբյուր` Panorama.am
23:20
Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի գնացած միակ նախագահը եղել է Իլհամ Ալիևը. Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի գնացած միակ նախագահը եղել է Իլհամ Ալիևը, ով...
Աղբյուր` Panorama.am
23:13
Նա մի ողջ հասարակություն փորձում է ներքաշել իր հակապետական և հակաազգային թեզերի մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է  «Նիկոլին իրականում ոչինչ պետք չէ համոզել կամ ապացուցել։ Նա մի ողջ հասարակություն փորձում է...
Աղբյուր` Panorama.am
23:00
Գլխներիս պատիժ չբերեինք, որ հետո ստիպված լինեինք մարսել ոճիրը. Տարոն Սիմոնյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Տարոն Սիմոնյանը գրում է. «Մի զարմացեք, երբ հանցագործություն կատարած անձինք (և...
Աղբյուր` Panorama.am
22:52
Չափազանց օգտակար կլինի, որ Փաշինյանը բանավիճի Փաշինյանի հետ. Լևոն Տեր-Պետրոյանի մամուլի խոսնակի արձագանքը Փաշինյանին
Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Փաշինյանը բանավիճի Փաշինյանի հետ, գրել է Առաջին նախագահի մամուլի խոսնակ ...
Աղբյուր` Panorama.am
22:38
Մայր Տաճար էր բերվել հանուն Քրիստոսի առաջին նահատակի մասունքակիր աջը. Մայր Աթոռ
Մայր Աթոռից հայտնում են, որ տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն։ «Դեկտեմբերի 23-ին՝...
Աղբյուր` Panorama.am
22:26
Տիկտոկյան կոմիկ պերսոնաժների հետ ոչ ոք լուրջ թեմաներ, իհարկե, չի քննարկի. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը Փաշինյանի՝ բանավեճի հրավերին
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանի՝ բանավեճի հրավերին: «Նախագահ Քոչարյանը վաղուց չի...
Աղբյուր` Panorama.am
22:06
Եթե նա շատ է ուզում բանավիճել, ապա խորհուրդ ենք տալիս բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ.Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանը Փաշինյանին
Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչելու մասին հայտարարության հեղինակ Նիկոլ Փաշինյանը պնդել է, թե 1994 թվականից ի վեր...
Աղբյուր` Panorama.am
21:48
Շրջանառությունից հանվել է տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ շրջանառությունից հանվել է հանրային անվտանգության ապահովման շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները...
Աղբյուր` Panorama.am
21:30
Խոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «BMW»-ն ու «Volkswagen»-ը, վերջինը հայտնվել է մայթին
Նախորդ օրը՝ եկտեմբերի 22-ին, ժամը 12։10-ի սահմաններում Ահարոնյան և Դրոյի փողոցների խաչմերուկում բախվել են «BMW» և...
Աղբյուր` Panorama.am
21:12
Իրանի խորհրդարանը վավերացրել է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև Ազատ առևտրի գոտու համաձայնագիրը
Իրանի խորհրդարանի պատգամավորները լիագումար նիստում քննարկել են տնտեսական հանձնաժողովի զեկույցը՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Եվրասիական...
Աղբյուր` Panorama.am
20:54
Թբիլիսիի քաղաքապետարանը Meta-ի գովազդի համար մոտ 25 հազար դոլար կծախսի
Թբիլիսիի քաղաքապետարանը Meta ընկերության Instagram և Facebook սոցիալական ցանցերում գովազդի (Boost) համար 2025 թվականին 70 հազար լարի (մոտ 25...
Աղբյուր` Panorama.am
20:41
Փաշինյանը ստելով՝ փորձում է ինքն իրեն արդացնել Արցախ կորստի և զոհերի համար․ Լևոն Քոչարյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանn, անդրադառնալով վարչապետ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «1994...
Աղբյուր` Panorama.am
20:22
Ի՞նչ բանավեճ քաոսի լեզվով խոսող, առողջ տրամաբանությունը մերժող և միտքը կեղծիքի վրա կառուցող մարդու հետ․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է.  «Ինքդ էլ լավ գիտես, որ նախորդ նախագահներից ոչ ոք չի գալու քեզ հետ բանավեճի, դրա համար էլ...
Աղբյուր` Panorama.am
20:10
Անդրեն ու կինը՝ Անին բաժանվե՞լ են․ Երգչի կինը հեռացրել է բոլոր լուսանկարները
Starnews-ը գրում է․ «Օրեր առաջ ԱՄՆ-ում՝ Dolby թատրոնում տեղի ունեցավ «Armenian music Video Awards» հեղինակավոր...
Աղբյուր` Panorama.am
20:00
Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ ազատության մեջ․ փաստաբան
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը տեղեկացնում է․ «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց ՀՀ գլխավոր դատախազության հատուկ վերանայման...
Աղբյուր` Panorama.am
19:36
Բա դու ո՞ւմ ետևում ես թաքնվում`ոստիկանության զորքի՞, թե՞ զրահապատ շքախմբի․ քաղաքացիները պատասխանում են Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Լավ է, որ նախկին նախագահները իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանքել են ԼՂ բանակցային...
Աղբյուր` Panorama.am
19:20
Սամվել Վարդանյանի նկատմամբ հանցագործության կազմակերպիչը հանդիսացել է ՔՊ-ի բարձրագույն ղեկավարությունը․ Մելիքյան
«Սա հանցագործության մասին հաղորդում է, որը ներկայացրել է տուժող ճանաչված Հակոբ Ասլանյանը։ Այն քանի որ հանրային մեղադրանքի գործ է, ոչ թե՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Արցախյան բանակցությունների մասին Նիկոլի գրառումը ոտքից գլուխ սուտ է, փորձում է էշի տեղ դնել․ Աշոտյան
Նիկոլի այսօրվա գրառումը մինչ իր կողմից իշխանության զավթումն Արցախյան բանակցությունների բովանդակության մասին ոտքից գլուխ կեղտոտ, անլվա սուտ է,...
Աղբյուր` Panorama.am
18:37
Դատավարությունը կարող է վերջանալ Սամվել Վարդանյանի պարգևատրմամբ․ Նարեկ Մալյան
Հնարավոր է ինտրիգ ակնկալել  Սամվել Վարդանյանի դեմ դատից՝ հաշվի առնելով Հակոբ Ասլանյանի այսօրվա կարգավիճակը, լրագրողի հարցին ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ես նմա՞ն եմ հալածվողի․ ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյան
Լրագրողները ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանից հետաքրքրվեցին, թե հնարավոր է հետ վերցնի բողոքը, պատասխանը կարճ էր՝ ոչ։ Հարցին թե, արդյո՞ք...
Աղբյուր` Panorama.am
18:00
Չեմ հասկանում, ով է նման հաշվարկ կատարել. Տնտեսագետը՝ աշխատաժամանակի կրճատման մասին
Աշխատաժամանակի տևողության՝ մեկ ժամով կրճատումը կառաջացնի բացասական հետևանքներ թե տնտեսության, թե գործատուների, թե պետական բյուջեի համար։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սիրիայի արտգործնախարարի պաշտոնակատարը կրթություն է ստացել Թուրքիայում
Սիրիայի նոր իշխանություններն արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար  են նշանակել Ասաադ Հասան ալ-Շիբանիին: Այդ մասին տեղեկացրել է...
Աղբյուր` Panorama.am
17:58
Նա uտախnսnւթյան բացարձակ չեմպիոն է. Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին
«Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայ nրբnւhիների գործած Ղազիրի գորգը՝ Հայոց ցեղասպանnւթյան թանգարան-ինստիտուտում
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ստացել է արժեքավոր նվիրատվություն՝ Ղազիրի (Լիբանան) որբանոցի հայ որբուհիների գործած գորգը, որը գործվել...
Աղբյուր` Panorama.am
17:42
Կրեմլը հերքել է լուրերն այն մասին, որ Ասադի կինը ցանկանում է բաժանվել նրանից և հեռանալ Ռուսաստանից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բաշար ալ-Ասադի կնոջ՝ «Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու հատուկ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Պուտինն Իրանի նախագահին հրավիրել է Ռուսաստան
Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը  հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նրան համապատասխան հրավեր է ուղարկել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}