Մարդիկ ժամերով կանգառներում փայտանում են. Ինչո՞ւ ճանապարհը չեն շարունակում ավտոբուսները
Մի քանի ժամ տեղացած ձյունը խափանել է մայրաքաղաքի տրանսպորտի աշխատանքը։
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում ավտոբուսների լուսանկարներ է հրապարակել ու գրել.
«Հրաժարվում են երթուղի դուրս գալ։ Ուլնեցի 1 հասցե»։
Ինչո՞ւ երթուղի դուրս չեն գալիս ավտոբուսները։ Հարցին ի պատասխան, Panorama.am-ի հետ զրույցում քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացրեց.
«Ուլնեցի վերև բարձրացող հատվածում ճանապարհը որոշակի վտանգ է ներկայացնում, այս պահին հերթական աղ-ավազի մշակում է իրականացվում, որ նշված երթուղայինները անարգել բարձրանան։ Հենց հիմա երթուղին բնականոն աշխատում է»։
Իսկ այս ընթացքում մարդիկ սառում են կանգառներում՝ սպասելով տրանսպոտին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան