Գալկինին արգելել են մուտք գործել Բալի
Կատակերգու Մաքսիմ Գալկինին արգելել են մուտք գործել Բալի, որտեղ նա պետք է համերգ ունենար հունվարի 27-ին։ Այս մասին հայտնում է Life-ը՝ Shot-ին հղումով։
Կատակերգուն պետք է ելույթ ունենար Բալի IC Center-ում «Գեղեցիկը մոտ է» հաղորդաշարով, սակայն սահմանապահները թույլ չեն տվել նրան մտնել Բալի։
Ենթադրվում է, որ նման որոշման պատճառ կարող էին լինել Գալկինի տարբեր քաղաքական հայտարարությունները, որոնք նա արել է Անթալիայում, Թուրքիայում, Կիպրոսի Լիմասոլում և այլ քաղաքներում համերգների ժամանակ։ Իր ելույթների ժամանակ դերասանը, ըստ լրագրողների, հրապարակավ ասել է, որ հովանավորում է Ուկրաինայի զինված ուժերը և կատակել է Մոսկվայի վրա անօդաչու սարքերի հարձակումների մասին։
Գազետա.ռու-ն գրում է, որ Գալկինի համերգի տոմսերի վաճառքը դադարեցվել է։ Միջոցառման տոմսերի արժեքը 4,5-ից 14 հազար ռուբլի է:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին