ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի վտանգն ու Տեխասի դերը
Ընդամենը մեկ տարի առաջ անհավանական էր թվում ճգնաժամը Տեխասի ու Վաշինգտոնի միջև, սակայն այսօր այն թափ է հավաքում։
Դրա հիմքում միգրանտների խնդիրն է, որոնք հարավից անվերահսկելիորեն մուտք են գործում Ամերիկա։ Միգրանտներին կանգնցնելու Տեխասի համարձակ ծրագրին արդեն 25 նահանգ աջակցել է՝ գործնականում հրաժարվելով հնազանդվել Վաշինգտոնին և անտեսելով Բայդենի վարչակազմի և դեմոկրատների դիրքորոշումը։
Այս ամենը տեղի է ունենում նախագահական առաջին փրայմերիզների և Նյու Հեմփշիրում Թրամփի ջախջախիչ հաղթանակի ֆոնին։ Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը հինգշաբթի օրը՝ հունվարի 25-ին, հրաժարվել է կատարել ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումը և Ազգային գվարդիային հրամայել է շարունակել վերահսկել Մեքսիկայի հետ սահմանը, որտեղից միլիոնավոր միգրանտներ են ժամանում նահանգներ։ Միայն 2023 թվականի դեկտեմբերին Մեքսիկայից ԱՄՆ հարավային սահմանը հատել է 225 հազար մարդ, որոնց մեծ մասն անօրինական մուտք է գործել երկիր։ Եվ ընդամենը մեկ տարվա ընթացքում Ամերիկայի բնակչությունն ավելացել է 1.6 միլիոն մարդով, որից մոտ մեկ միլիոնը միգրանտ են։
Շատերը չեն բացառում, որ Տեխասի ու Վաշինգտոնի միջև առկա լարվածությունը ԱՄՆ-ում հանգեցնի քաղաքացիական պատերազմի։ Այս համատեքստում The Economist-ը ներկայացրել է, թե ինչ նշանակություն ունի Տեխաս նահանգն ԱՄՆ-ի համար և ինչ կպատահի, եթե այն հանկարծ հչռակվի առանձին պետություն։
Տեխասը ԱՄՆ տնտեսության համար կարևոր նահանգներից է, այն ապահովումէ ՀՆԱ-ի 9 տոկոսը։ Այն ամերիկյան նավթի արդյունահանման կենտրոնն է։ Նավթի արդյունահանման առումով այն երրորդն է աշխարհում՝ զիջելով միայն Ռուսաստանին ու Սաուդյան արաբիային։
2021-ին Իլոն Մասկաը Tesla-ի գլխավոր գրասենյակը տեղափոխել է Տեխաս։
Այնտեղ են տեղակայված Starbase SpaceX-ը և ժամանակակից հրթիռների արտադրության հիմնական օբյեկտները։ Եթե Տեխասը առանձին պետություն լիներ, ապա կունենար 1.8 տրլն դոլար։ Այդ ցուցանիշով կլիներ աշխարհում 12-րդ տնտեսությունը՝ գերազանցելով Հարավային Կորեային, Բրազիլիային, Ավստրալիային, Ռուսաստանին, Իսպանիային։
Ըստ պարբերականի, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կկազմի 78 հազար դոլար, համեմատության համար նշենք,որ Չինաստանում ու Ռուսաստանում այն կազմում է 12 հազար, Հարավային Կորեայում՝ 34 հազար, Գերմանիայում՝ 51 հազար։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան