
Ադրբեջանցի զինծառայող է սպանվել
Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Վարանդայում զինվորական դատախազությունը տեղեկություն է ստացել ՊՆ N-րդ զորամասի զինծառայող Աբդուլլաև Ամիլ Գումբաթ օղլուի մահվան մասին։ Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են՝ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։
Նախաքննությունը հիմնավոր կասկածներ է հաստատել մեկ այլ սպա Նիզամի Էյնուլլա օղլու Աբդուլաևի կողմից Ամիլ Աբդուլլաևի կանխամտածված սպանության վերաբերյալ՝ նրանց միջև ծագած վեճի հիման վրա։
Նիզամի Աբդուլաևը ձերբակալվել է որպես կասկածյալ և հետաքննության է ենթարկվել։