Բժիշկը երիտասարդությունը երկարացնելու պարզ միջոց է ասել
Ծերացումը դանդաղեցնելու համար անհրաժեշտ է օրական երեք բաժակ թեյ խմել։ «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, ասել է էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Զուխրա Պավլովան։
Նրա խոսքով՝ չինացի գիտնականները պարզել են, որ թեյի կանոնավոր օգտագործումը կարող է դանդաղեցնել ծերացումը։ Նրանց փորձին մասնակցել է Չինաստանի և Մեծ Բրիտանիայի 14 հազար բնակիչ։ Հետազոտության ընթացքում հարցման մասնակիցներին հարցրել են, թե ինչպիսի թեյ են սիրում և որքան են խմում։
«Այնուհետև փորձի մասնակիցներին երկու տարի դիտարկել են՝ գրանցելով նրանց ֆիզիոլոգիական ցուցանիշները, ներառյալ կենսաբանական տարիքը», - մեկնաբանել է բժիշկ Պալովան:
Արդյունքում գիտնականները եկել են այն եզրակացության, որ օրական երեք բաժակ թեյ խմելը՝ վեցից յոթ գրամ թեյի տերևներով կարող է երիտասարդացնել օրգանիզմը։ Հետազոտության հեղինակների կարծիքով՝ թեյի մեջ պարունակվող ակտիվ միացություններն ու նյութերը կարող են երկարացնել երիտասարդությունը։