Գվարդիոլա. «Լիվերպուլից» Կլոպի հեռանալուց հետո ավելի լավ կքնեմ
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, մեկնաբանելով «Լիվերպուլի» մարզիչ Յուրգեն Կլոպի հայտարարությունը 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո ակումբից իր հեռանալու մասին, խոստովանել է, որ թեև նրան մոտիկից լավ չի ճանաչել, բայց իր գործընկերոջը համարում է անհավանական մարզիչ և մարդ։ Նրա խոսքերը մեջբերում է Daily Mirror-ը։
«Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ երբ նա հեռանա, «Մանչեսթեր Սիթիի» մի մասը նույնպես կհեռանա: Նա և «Լիվերպուլը» մեր հիմնական մրցակիցներն էին այս բոլոր տարիներին։ Նրա տեղը կերևա, ես կկարոտեմ նրան։ Ես մի փոքր երջանիկ եմ. «Լիվերպուլի» դեմ խաղերից առաջ գիշերներն ավելի լավ կքնեմ»,- ասել է Գվարդիոլան։
Գերմանացի մասնագետը «Լիվերպուլում» աշխատում է 2015 թվականի աշնանից։ Նրա գլխավորությամբ «Լիվերպուլը» հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան, Չեմպիոնների լիգան, աշխարհի ակումբային առաջնությունը, լիգայի գավաթը, Անգլիայի գավաթը և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։
Գազետա.ռու-ն գրում է, որ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Կլոպի սաները 21 խաղից հետո վաստակել են 48 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան