Թատրոնը ձեր հոր դուքյանը չի. Դերասանուհին՝ իշխանություններին
Կամերային երաժշտական թատրոնի շենքը հիմա լքված է։ Այն մի քանի տարի առաջ միացրեցին «Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի երաժշտական թատրոնին»։
Թատրոնի դերասանուհի Զարուհի Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում նշում է, որ իր թատրոնի ճակատագրին է արաժանանալու նաև «Գոյ» թատրոնը։
«Կամերային երաժշտական թատրոնում հիմա ոչինչ տեղի չի ունենում, մինչդեռ պետք է տեղի ունենային սիմֆոնիկ նվագախմբի փորձերը, ինչպես մեզ ասում էին երկու տարի առաջ»,-նշեց դերասանուհին։
Նրա ընդգծեց՝ արվեստի զարգացման համար գումար պետք չէ ափսոսել, մինչդեռ Հայաստանում աշխատում են իրար կցելու, կցմցելու, ճակատագրեր խեղելու ճանապարհով։
«Դուք ասում եք՝ թատրոնը տուն չի, պետական հիմնարկ է։ Իրո՞ք։ Եթե Պետական հիմնարկ է, ուրեմն դուք էլ եք ծառայում պետությանը, օրենքներին։ Կներեք, թատրոնը ձեր հոր դուքյանը չի։ Այսօր չկա Մակունցը, չկա Դումանյանը, որ ինձ ասումէր, քանի ես այստեղ եմ, այդ շենքը մշակույթին կծառայի։ Դուք չկաք, չկա, մեր ԺՊ տնօրենը, որը եկավ ու ամեն ինչ արեց, որ այս թատրոնը փակվի, չի լինելու նաև Գոյ թատրոնի տնօրենի Ժ/պ-ն։ Բայց չկա նաև Կամերային երաժշտական թատրոնից հինգ հոգի, որ մնացել են մեր երկրում։ Գնացել են»,-ասաց դերասանուհին։
Նրա խոսքով, թատրոնը պահպանելու ելքեր կան, բայց չկա ցանկություն։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Պարոնյանի թատրոնին միացնելուց հետո՝ Կամերային երաժշտական թատրոնը գոյություն չունի. Անահիտ Կիրակոսյան
- Կամերայինի դերասանների ամանորյա ֆոտոշարքն ու շնորհավորանքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան