«Հայաստան»-ի պատգամավորները հանդիպել են գյումրեցիներին
Մարզային այցելություննների շրջանակում հունվարի 26-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանը, Լևոն Քոչարյանը, Լիլիթ Գալստյանը և Մհեր Մելքոնյանը Գյուրիում էին։ Գյումրեցիների հետ հանդիպումը տեղի է ունեցել ՀՅԴ Շիրակի կազմակերպության «Շիրվանյան» կենտրոնում։
Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նախ ընդհանուր գծերով ներկայացրել է աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում Հայաստանի պետականությանն ուղղված մարտահրավերները, ՀՀ իշխանությունների վարած ներքին և արտաքին քաղաքականությունների հետևանքով երկրի առջև կանգնած անվտանգային սպառնալիքները, անդրադարձել է նաև այն ռեսուրսներին և երաշխիքներին, որոնք իրապես ի զորու են երկրում կայունություն և խաղաղություն ապահովել։
Ներկաների հուզող հարցերին պատասխանել են պատգամավորները։ Նաև մտքեր են փոխանակվել և առաջարկություններ են հնչել «Հայաստան» դաշինքի քաղաքական ծրագրերի իրագործման շուրջ։
Հայաստանի տագնապալի ներկայի, անորոշ ապագայի, անվտանգային խնդիրներին վերաբերող հարցերի կողքին բազմաթիվ էին նաև արցախահայության չլուծված սոցիալ-տնտեսական հիմնահարցերի շուրջ մտահոգությունները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել բարձրացված սոցիալական խնդիրները գույքագրել և քննարկել խմբակցության աշխատանքային խմբում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան