Մահացել է Մասիս Ղազանչյանը
Մահացել է իրավաբան Մասիս Ղազանչյանը։ Մահազդը հրապարակել է նախկին դատավոր Զարուհի Նախշքարյանը։
«Խորը վշտով տեղեկացնում եմ, որ կյանքից հեռացել է իմ անփոխարինելի և միակ ուսուցիչ, վաղեմի ընկեր, ունիկալ սուր իրավաբանական և փիլիսոփայական մտքի տեր, ազնվության ու շիտակության աներևակայելի մարմնավորում, յուրահատուկ հետաքրքիր զրուցակից, առաջին հանրային պաշտպանի գրասենյակի առաջին ղեկավար Մասիս Ղազանչյանը... Դու էլ Ռուբիկի նման գնացիր... Թող ձեր սեղանը միշտ լիքը լինի...»,-գրել է նախկին դատավորը՝ նկատի ունենալով Փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանին, որը կյանքից հեռացել է 2021-ի հոկտեմբերին։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան