Հայաստանում ֆուտբոլի ակադեմիա հիմնելու մտադրության մասին հայտնած Անելկան թուրքական ակումբում պաշտոն է ստացել
Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման մասին հայտարարած ֆրանսիացի ֆուտբոլիստ Նիկոլ Անելկան, որ օրեր առաջ Հայաստանում էր, թուրքական ֆուտբոլային ակումբում պաշտոն է ստացել։
«Դեյլի մեյլ»-ի փոխանցմամբ, Նիկոլա Անելկան նշանակվել է թուրքական «Ումրաինեսպոր» ակումբի գործադիր տնօրեն:
Լուրը հաստատել է նաև ակումբը, նշելով, որ 44-ամյա ֆուտբոլիստն անմիջապես կանցնի իր աշխատանքային պարտականությունների կատարմանը։
Նիկոլա Անելկան արդեն երեք տարի դուրս էր ֆուտբոլային աշխարհից։ Երեք տարի առաջ լքեց ֆրանսիական «Հյերես» ակումբի սպորտային տնօրենի պաշտոնը:
Ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստը թուրքական ֆուտբոլին անծանոթ չէ, 2005-06 մրցաշրջանում հանդես է եկել «Ֆեներբախչեի» կազմում:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստան կժամանի ֆրանսիացի ֆուտբոլիստ Նիկոլա Անելկան
- Անելկա. «Կարիերաս կավարտեմ անգլիական Պրեմիեր լիգայում»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան