Չարլզ III-ը վիրահատվել է և իրեն լավ է զգում
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը պլանային վիրահատության է ենթարկվել։ Վիրահատական միջամտության մասին հայտարարել է Նորին Մեծության կինը՝ թագուհի Կամիլան։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, Sky News-ի հետ զրույցում նա նշել է, որ Չարլզ III-ն իրեն լավ է զգում։
Անցած շաբաթ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայի թագավորը վիրահատության կարիք կունենա։ Չարլզ III-ին սպասվում է վերականգնման կարճ շրջան, որի ընթացքում նա չի կատարի պետական պարտականությունները։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին