Պետքարտուղարությունը հավանություն է տվել F-16 կործանիչների հնարավոր վաճառքը Թուրքիային
ԱՄՆ Պետքարտուղարությունը թույլ է տվել Թուրքիային և Հունաստանին միլիարդավոր դոլարների կործանիչների և այլ ռազմական տեխնիկայի հնարավոր վաճառքը։
Վեստի.ռու-ի հաղորդմամբ, Պենտագոնի անվտանգության համագործակցության գործակալությունը հայտնել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը թույլատրել է 23 միլիարդ դոլարով F-16 կործանիչների, արդիականացման սարքավորումների և այլ համակարգերի հնարավոր վաճառքը Թուրքիային։
Նշվում է, որ Անկարան ԱՄՆ-ից պահանջել է 40 նոր F-16 ինքնաթիռ, արդեն ունեցած 79-ի արդիականացում Թուրքիայից, ինչպես նաև պահեստամասերի և տարբեր համակարգերի մատակարարում, այդ թվում՝ նավիգացիոն և կապի։
Նաև, ըստ գործակալության հաղորդագրության, ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Հունաստանին F-35 կործանիչների և այլ սարքավորումների հնարավոր վաճառքին 8,6 միլիարդ դոլարով։
Նշվում է, որ Ջո Բայդենի վարչակազմը Կոնգրեսին ծանուցել է ընդունված որոշումների մասին, որոնք կարող են հաստատել հնարավոր գործարքները կամ արգելափակել դրանք։