Մենք պետք է այնպիսի բանակ ձևավորենք, որն անվտանգություն կերաշխավորի. Արման Սարգսյան
«Մեր բանակն անցավ մեծ փորձությունների միջով և այսօր պետք է ջանք ու եռանդ չխնայենք, թե պաշտպանության նախարարության, թե զինված ուժերի գլխավոր շտաբի բոլոր զինծառայողները, որպեսզի մենք ունենանք հզոր բանակ»,-Եռաբլուրում հայտնեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
Նրա խոսքով՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնը հանդիսացել է հպարտության վեապրելու վայր և պետք է հպարտությամբ գան հարգեն մեր զոհված ընկերների եղբայրների հիշատակը, ովքեր իրենց կյանքը չեն խնայել հանուն Հայաստանի և ապագհով հայրենիքի։
«Մենք պետք է այնպիսի բանակ ձևավորենք, որն անվտանգություն կերաշխավորի և իր հզորությամբ կամրապնդի մեր երկրի սահմանների ամբողջ անվտանգությունը»,-ասաց Սարգսյանը:
Փոխնախարարը հայտնեց, որ իրականացնում են բոլոր գործողությունները, որ բանակն ուղղի իր մեջքը և դառնա մեր երկրի անվտանգության երաշխավորը, այնպիսիսն ինչպես երազում է յուրաքանչյուր հայ:
Նրա խոսքով ՀՀ ԶՈւ ԳՇ-ն և զինվորական մասնագետներն իրականացնում են ամեն ինչ թե՛ ամրաշինական, թե՛ զինվորականների կրթության ապահովման գործընթացում։
«Ամենից առաջ կրթված զինվորականն է կարևոր և անհրաժեշտ։ Մենք ամեն ինչ իրականացնում ենք հանուն կրթված, մարտունակ և մեր անվտանգությունն ապահավող բանակ ունենալուն»,-Հայտարարեց Սարգսյանը։
Պատասխանելով հարցին, թե ինչու է որոշվել ՀՀ ԶՈւ հանդերձանքի նորչապանիշները ՆԱՏՕ-ին համապատասխանեցնել, փախնախարարան ասաց, թե այն արվում է, որպեսզի զինծառայողն իրեն զգա տաք ու ապահով:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԶՈւ-ի կազմավորումն անկախության և ինքնիշխանության համար պայքարում մեր ժողովրդի նվիրական իղձերի բյուրեղացումն էր. Վահագն Խաչատուրյան
- Հայոց բանակը հայրենիքի անկախության և անվտանգության գլխավոր երաշխավորներից մեկն է. Անահիտ Մանասյան
- ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել Բանակի օրվա կապակցությամբ
- Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Բանակի օրվա առիթով
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան