Թուրքիայի բնակչին պարտավորեցրել են կնոջը փոխհատուցում վճարել՝ անձնական հիգիենայի պահանջները չպահպանելու համար
Դատարանը Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի մի բնակչի պարտավորեցրել է կնոջը 16,5 հազար դոլարի չափով փոխհատուցում վճարել անձնական հիգիենան չպահպանելու համար, ինչը լայն քննարկումներ է առաջացրել սոցիալական ցանցերում։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է Haber պորտալը։
Անկարայում մայրաքաղաքի բնակչի բողոքի հետ կապված դատավարությունը մեծ հետաքրքրություն և քննարկում է առաջացրել սոցիալական ցանցերում։ Կինը ամուսնալուծության հայց է ներկայացրել՝ պատճառաբանելով, որ ամուսինը շաբաթական 1-2 անգամ է լվանում ատամները և չի հոգում անձնական հիգիենայի մասին։ Օգտատերերի կարծիքները կիսվել են՝ տեղական հեռուստաալիքներից մեկը բաժանորդներին խոստացել է թեման քննարկել սոցիալական խնդիրների մասին հաղորդման հաջորդ դրվագում։
«Դատարանը մեղավոր է ճանաչել ամբաստանյալ ամուսնուն, որոշել է հաստատել ամուսնալուծությունը և փոխհատուցում է տվել 500 հազար թուրքական լիրա (16,5 հազար ԱՄՆ դոլար փոխարժեքով) չափով»,- ասվում է X սոցիալական ցանցի պորտալի հաղորդագրության մեջ։