Ձնամաքրման աշխատանքները չկատարելու պատճառով պաշտոնանկ է արվել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ի տնօրենը
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ մայրաքաղաքի առատ ձյան ու չիրականացված աշխատանքների հետևանքով քիչ առաջ Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Բագրատ Աղաջանյանն ազատվեց պաշտոնից:
Ըստ մեր աղբյուրի՝ Բագրատ Աղաջանյանին կփոխարինի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ, ՔՊ-ական Սաշա Կատվալյանը, որը ժամանակին զբաղեցնում էր նաև Երևանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնը:
Նշենք, որ Սաշա Կատվայլանը և այլ ՔՊ-ականներ դեռևս նախորդ տարվա աշնանն իրավապահների կողմից բերման էին ենթարկվել գնումների գործընթացը ոչ պատշաճ կատարելու կասկածանքով:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ այս պահին քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Սաշա Կատվալյանը և Բագրատ Աղաջանյանը քաղաքապետարանում են:
ArmLur.am-ը այս նշանակաման մասով զրուցեց Սաշա Կատվալյանի հետ: Վերջինս հայտնեց, որ նա այժմ տանն է, քաղաքապետարանում չի եղել: Ինչ վերաբերվում է նոր պաշտոնին իր նշանակամնաը, ապա նա հայտնեց, որ պաշտոնական նշանակումները մասին տեղեկացվում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում: Կատվալյանը նաև անդրադարձավ այն հրապարակումներին, որ իրեն իրավապահները բռնել էին և տարել, նա նշեց, որ իրեն երբևէ բերման չեն ենթարկել, որևէ գործով չի անցնում և առհասարակ չի հարցաքննվել:
Հարակից հրապարակումներ`
- Թիվ 13 ավտոբուսը մերկասառույցի պատճառով կոտրել բնակչի տան քարե պարիսպն ու երկաթե ճաղավանդակը
- Ժամանակին Ավինյանը Տարոն Մարգարյանին խորհուրդ էր տալիս՝ Հայդե փողոցները բահերով ձյունը մաքրելու
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան