Հայկական հաղթական ԲԱՆԱԿ-ի օրվա խորհուրդն ինձ համար թրքահպատակ, Հային ատող իշխանություններին ՄԵՐԺԵԼՆ է. Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է.
«2020-ի հոկտեմբերի վերջն էր՝ երեկո։ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ անընդհատ վիրավորներ էին բերում. ասում էին Շուշիի դիրքերից։ Կանգնել էի անկյունում՝ մուտքի մոտ ու լսում էի ձայների արձագանքը, աչքերս մշուշվում էին արյան գույնից, հոտից…
Փոքրամարմին վիրավոր նորակոչիկի բերեցին՝ պատգարակի վրա, ոտքերը, մշուշված աչքերս «խելագարվել» էին, մարմնից հեռու էին տեսնում…ԶԻՆՎՈՐԸ լուռ էր, չէր էլ տնքում, հայացքը մի կետի. իրեն դժողքից էին հանել, ընկերներից շատերն էին մնացել….
2020-ից տոներն այլևս չենք նշում։ Հայկական հաղթական ԲԱՆԱԿ-ի օրվա խորհուրդն ինձ համար թրքահպատակ, ադրբեջանամետ, Հայոց Բանակը քանդող, Հային ատող իշխանություններին ու նրանց աջակցողներին ՄԵՐԺԵԼն է…»։
Հարակից հրապարակումներ`
- Դժբախտաբար իմ տեսած բանակից մնացել է Եռաբլուրը. Սենոր Հասրաթյան
- Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ է մատուցվել
- Հայկական բանակի գործողությունների շնորհիվ մենք երկար տարիներ ունեցել ենք հպարտություն.Սեյրան Օհանյան
- Հուսով եմ՝ Հայկական բանակը կշտկի մեջքը և կվերագտնի իր երբեմնի փառքն ու հզորությունը. Ռոբերտ Քոչարյան
- ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ «Եռաբլուր»-ում ծաղկեպսակ է դրվել
- Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Բանակի օրվա առիթով
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան