Ստամբուլում պատարագի ժամանակ հարձակվել են կաթոլիկ եկեղեցու վրա, կա զոհ
Ստամբուլում զինված մարդիկ պատարագի ժամանակ հարձակվել են կաթոլիկ եկեղեցու վրա։ Նախնական տվյալներով կա մեկ զոհ։ Այդ մասին հայտնում է arevelk.am-ն իր Telegram-ալիքում;
Թուրքական Duvar թերթի փոխանցմամբ՝ երկու զինված դիմակավոր անձինք կիրակնօրյա պատարագի ժամանակ հարձակվել են Ստամբուլի Սարիյեր թաղամասի Սուրբ Մարիամ կաթոլիկ եկեղեցու վրա։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Էրլիքայան հայտնել է, որ հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 11:40-ի սահմաններում։Հարձակվողները, նրա խոսքով, զինված են եղել ատրճանակներով։ Հարձակման հետևանքով առնվազն մեկ մարդ է մահացել։ Զոհերի թիվը չի նշվում։
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ հարձակման փաստով հետաքննություն է սկսվել։
Հարակից հրապարակումներ`
- Ստամբուլում փնտրում են տղամարդուն, որն առանց պատճառի դանակով վիրավորել է 11 մարդու
- Օտարերկրյա զբոսաշրջիկների համար Ստամբուլի Սուրբ Սոֆիայի մզկիթ մուտքը կլինի տոմսով
- Թուրքական «Հայրենիք» կուսակցությունը Բլինքենի այցի դեմ Ստամբուլում բողոքի ցույց կանցկացնի