ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղարն ասել է, որ հութիների դեմ գործողության ժամկետը կախված է Իրանի գործողություններից
ԱՄՆ-ը կշարունակի հարվածներ հասցնել Եմենի ապստամբ Անսար Ալլահի (հութիներ) շարժման դիրքերին, գործողության ժամկետը կախված է Իրանի գործողություններից, որն օգնություն է ցուցաբերում հութիներին։ Այս մասին BBC-ին տված հարցազրույցում ասել է Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի քարտուղար Կառլոս Դել Տորոն։
«Մենք, հավանաբար, պետք է հարցնենք Իրանին: Նրանք շարունակում են ֆինանսապես աջակցել հութիներին և նրանց զենք մատակարարել»,-ասել նա և հավելել. «Ես հույս ունեմ և ակնկալում եմ, որ դա անորոշ ժամանակ չի տևի»:
Դել Տորոն վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները նույնպես դիվանագիտական ջանքեր է գործադրում տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար։
Նա հաստատել է, որ Վաշինգտոնը կողմ է պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծմանը՝ հիմնված երկու պետությունների համակեցության սկզբունքի վրա, սակայն արմատական ՀԱՄԱՍ շարժումը չպետք է մնա իշխանության Գազայում։ «Ջո Բայդենը հասկացրել է, որ մենք պետք է արդարադատություն իրականացնեն ՀԱՄԱՍ-ի նկատմամբ, միաժամանակ պաղեստինցիներին մարդասիրական օգնություն տրամադրելով»,-ասել է նա։