Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչի ժամանակ դատավորը Մեդվեդևին թույլ չի տվել զուգարան գնալ
Ռուս թենիսիստ Դանիիլ Մեդվեդևին Իտալիայի ներկայացուցիչ Յաննիկ Սինների հետ Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ խաղի չորրորդ սեթից հետո մրցավարը մերժել է զուգարան գնալու խնդրանքը։ Այս մասին հայտնում է Sport Express-ը։
Մերժումից հետո ռուսը գնացել է աստիճանների դիմացի խորշը՝ հագուստը փոխելու։ Նա, սակայն, չի բավարարել դադարի համար հատկացված 1,5 րոպեի պահանջը ու ստացել է նախազգուշացում։
Մեդվեդևը եզրափակիչում պարտվեց հինգ սեթում՝ 3:6, 3:6, 6:4, 6:4, 6:3 հաշվով։ Ռուս թենիսիստը հաղթել է առաջին երկու սեթում, սակայն հետո պարտվել է երեք գեյմում։
Հարակից հրապարակումներ`
- Թենիսի կորտերի տարածքը տրվելու է Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած Evocabank-ի բաժնետիրոջը
- Դանիիլ Մեդվեդևն առաջին անգամ ընդգրկվել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող թենիսիստների հնգյակում
- Թենիսիստ Կարեն Խաչանովը կարճ է պատասխանել ուկրաինական պատերազմին վերաբերող հարցին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան