Հավանաբար կազմակերպիչներն այնպես են անում, որ մարդկանց նեղություն չտան. Արշակյանը՝ Եռաբլուր քաղաքացիների մուտքն արգելելու մասին
«Ընդհանրապես կազմակերպչական խնդիրներ են, ես չեմ կարծում, որ որևէ մեկի մուտքը հատկապես խոչընդոտվում է: Տեսնում եք, որ բազմաթիվ ավտոմեքենաներ են գնում-գալիս, հավանաբար կազմակերպիչներն այնպես են անում, որ մարդկանց նեղություն չտան»,- առաբլուրում հայտարարեց ԱԺ փոխնախագահն Հակոբ Արշակյանը՝ պատասխանելով լրագրողի հարցեին, թե ինչից են վախենում իշխանությունները, որ ամեն անգամ Եռաբլուր այցելելու ժամանակ փակում են մուտքը քաղաքացիների և լրագրողների համար:
Արշակյանը հայտնե, թե իրեն թվում է, որ բանակի օրը պետք է շնորհավորանքով սկսել և շնորհավորեց բանակի օրվա կապակցությամբ:
ԱԺ փոխխոսնակը լրագրողների հարցերին չպատասխանեց, այլ լրագրողներին խորհորդ տվեց լավ տոն օր անցկացնել։
ՄԻՊ ԱՆահիտ Մինասյանն էլ չպատասխանեց հարցերին՝ ասելով որ այսօր այդ հարցին պատասխանելու օրը չէ։